Friday, November 6, 2015

Մեր ընտանիքի սեբաստացիները

 Իմ պապիկի ընտանիքը բաղկացած է իսկական սեբաստացիներից: Իմ մայրը նրանցից ամենամեծն է, ով մեր  կրթահամալիրն ավարտել է 1999թ. և դպրոցի գիտելիքներով ընդունվել Խ. Աբովյանի ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի անվճար բաժինը: Այժմ աշխատում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի  բանահյուսության բաժնում որպես կրտսեր գիտաշխատող: Երկու մորաքույրերս նույնպես ավարտել են այս կրթահամալիրը (1993-2003թթ. և 1999-2009թթ.)և այժմ ամուսնացած  են ու չեն աշխատում: Քեռիս հեռավար կարգով սովորում է մեզ մոտ, քանի որ կրթահամալիրի գիտելիքների շնորհիվ մասնակցել է մի ծրագրի մրցույթի, հաղթել է և այժմ գտնվում է ԱՄՆ-ում, սովորում է այնտեղի քոլեջում: Ես շատ հպարտ եմ մեր սեբաստացիներով և ձգտելու եմ նմանվել նրանց: Նրանք մեզ ցանկանում են բարգավաճում, դպրոցի առջև դրված նպատակների իրականացում բոլորիս մասնակցությամբ:

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...