Խնդիր 1: Ծառուղու երկայնքով տնկեցին որոշակի քանակությամբ ծառեր: Հաջորդ տարի իրար կողք գտնվող երկու ծառերի արանքում տնկեցին մեկական ծառ: Եվս մեկ տարի անց իրար կողք գտնվող երկու ծառերի արանքում տնկեցին մեկական ծառ: Արդյունքում ստացվեց 45 հատ ծառ: Քանի՞ հատ ծառ էր տնկած սկզբում:
Պատ.` 12 ծառ:
Խնդիր 2: Խորամանկը Միամիտին առաջարկեց հետևյալ խաղը՝ Խորամանկը Միամիտի մոտ եղած փողի քանակը կրկնապատկում է, որից հետո Միամիտը Խորամանկին վճարում է 320 դրամ: Միամիտը համաձայնվեց և 5 անգամ այդ խաղը խաղալուց հետ մնաց առանց փողի (վերջին անգամը տվեց իր մոտ մնացած 320 դրամը): Քանի՞ դրամ ուներ Միամիտը:
Պատ.` 310 դրամ
Խնդիր 3: Մեկ շարքով իրար կողք գրել 5 ամբողջ թվեր այնպես, որ իրար կողք գրված ցանկացած երկու թվերի գումարը լինի բացասական, իսկ գրված բոլոր թվերի գումարը լինի դրական:
Պատ`. 6, -7, 6, -7, 6=4
Խնդիր 4: 1-ից մինչև 10 թվերը տեղավորել փոքր եռանկյունների մեջ այնպես, որ 4 մեծ եռանկյուններից յուրաքանչյուրի մեջ գրված թվերի գումարը հավասար լինի 25 -ի:
Պատ.`
Խնդիր 5: Գտնել բոլոր 9 -անիշ թվերի քանակը, որոնցում բոլոր թվանշանները տարբեր են և դասավորված են նվազման կարգով:
Պատ.` 987654321, 876543210
Խնդիր 6: Մեքենաների 300 մետր երկարությամբ շարասյունը շարժվում է 60 կմ/ժ արագությամբ: Ճանապարհին դրված է արագությունը սահմանափակող նշան: Վարորդներից յուրաքանչյուրը հասնելով այդ նշանին արագությունը իջեցնում է մինչև 40 կմ/ժ: Գտնել շարասյան երկարությունն այն բանից հետո, երբ բոլոր մեքենաները կանցնեն նշանի մոտով:
Պատ.`200մ
Խնդիր 7: Խանութը ստացավ 141 լիտր մեղր, լցված 10 և 13 լիտրանոց դույլերում: Պարզել, թե քանի՞ դույլ մեղր ստացավ խանութը:
Պատ.`12 դույլ