Thursday, March 31, 2016

Մայրենի 31․03․2016թ․



 «Ես բեմում կռիվ եմ տալիս, բեմից դուրս կռիվ եմ տալիս: Կռիվ պետք է տալ, բայց առյուծի պես: Գիտե՞ս, առյուծին չեն սիրում ոչ թե նրա համար, որ կենդանիների արքան է, այլ որովհետև չի մլավում…»:

Ապրիլի 1-ին ծնվել է խորհրդահայ կինոյի և թատրոնի ճանաչված դերասան Խորեն  Աբրահամյանը

Թաղամասը, ուր ծնվել ու մեծացել էր Խորեն Աբրահամյանը, բոլորին հայտնի «Ազիզբեկովի հրապարակն» էր, այժմ՝ Սախարովի անվան: Մայրաքաղաքի կենտրոնում գտնվող, իր ուրույն նկարագրով, մարդկային ուշագրավ բնավորություններով աչքի ընկնող, «էրգրից» ու Հայաստանի տարբեր բնակավայրերից եկած մարդկանց կենցաղի ու սովորությունների խայտաբղետ ներթափանցումներով առանձնացող այս տարածքը մերձ էր «Մոսկվա» կինոթատրոնին, հեռու չէր «Կոմայգուց», որոնք իրենց դրոշմն էին դնում հատկապես դեռահասների նկարագրերի ու բնավորությունների վրա՝ նրանց մշտապես պահելով մայրաքաղաքում կատարվող իրադարձությունների կիզակենտրոնում:Դերասանը հաճույքով էր պատմում, որ իրենց բակն ապրում էր համերաշխ ընտանիքի պես’ տարբեր կենցաղի մարդկանց միավորելով-համախմբելով: Այդ բակում էին ապրում Գավառի թատրոնից եկած Վաղինակ և Անահիտ Դովլաթյանները, որոնց որդիներից մեկի՝ Ֆրունզե Դովլաթյանի հետ մանկությունից ընկերություն էր անում Խորեն Աբրահամյանը: Այստեղ էր ապրում իր համեստ նկարագրով, փոքր-ինչ արտառոց արտաքինով Հարություն Բաբաջանյանը, որի որդին՝  Առնոն, չնայած փոքր-ինչ մեծ լինելով բակի տղաներից, նրանց հետ ընկերություն էր անում: Այստեղ էր նաև Գաբրիելյանների ընտանիքը, որի ավագ որդին՝  Էմիլը նույնպես Խորեն Աբրահամյանի և մյուսների մանկության ընկերն էր: Միջավայրը չէր կարող իր ազդեցությունները չթողնել Խորեն Աբրահամյանի վրա, ուստի դեռ պատանությունից նա ներկայացնում էր յուրատեսակ ծայրահեղությունները՝  կյանքային, ակտիվ, երբեմն կռվազան էությանը համադրելով բարձր ինտելեկտուալիզմը:

— Նրա կյանքի ակունքներում, կամ ինչպես ընդունված է ասել, նրա օրոցքի մոտ, կանգնած չեն եղել մտքի տիրակալներ և որոտաձայն մարգարեներ: Մայրը՝ տիկին Գոհարը, հեռավոր ընդհանրություններ ուներ արվեստի հետ, ավագ քույրը ուսումնասիրում էր օտար լեզուներ: Հոր վաղաժամ մահը, պատերազմական տարիների դժվարին մանկությունը և բռնցքամարտիկի ու վոլեյբոլիստի պատանեկությունը…անհետևանք չանցան ապագա դերասանի համար: Անհավանական իրադարձությունների մեջ էր ընկնում, պատահում էր նաև, որ կռվում էր, բայց որպես օրենք նա միշտ հաղթող էր: Սա մանրուք չէ կենսագրության մեջ: Սա դիրքորոշում է, սա սկզբունք է,- գրել է կինոբեմադրիչ Ներսես Հովհաննիսյանը:

Պատանության տարիներին Խորեն Աբրահամյանը թատրոնով հրապուրված չէր, չնայած երբեմն-երբեմն ընկերների հետ գնում էր Սունդուկյանի անվան թատրոն: Նրա ու ընկերների սիրած վայրը «Մոսկվա» կինոթատրոնն էր, որի էկրանին հայտնվող ֆիլմերը նայում էին մի քանի անգամ: Անգիր գիտեր համաշխարհային կինոյի բոլոր մեծերին, որոնց մասնակցությամբ ֆիմերը ցուցադրվում էին Հայաստանում: Պաշտում էր Չապլինին, ում մասին միշտ խոսում էր մեծագույն զարմանքով և հիացմունքով: Արտասահմանյան մարտաֆիլմերը նրան մղում էին դեպի ուժի արվեստը՝  սպորտը: Դպրոցական տարիներին Խորեն Աբրահամյանը միանգամից զբաղվում է երկու մարզաձևով՝ վոլեյբոլ և բռնցքամարտ: Եվ ավարտելով միջնակարգ դպրոցը, արդեն որոշել էր կյանքի ճանապարհը. պիտի մարզիկ դառնար: Սակայն անսպասելիորեն Աբրահամյանն անհաջողության է մատնվում Ֆիզկուլտուրայի ինստիտուտի ընդունելության քննությունների ժամանակ և ընկերների հորդորով ու նաև «մարզական հետաքրքրությամբ»’ դիմում Թատերական ինստիտուտի դերասանական բաժին: Դերասանը հետագայում պատմում էր, որ իր ցանկությունն էր ընդամենը մեկ տարի այստեղ սովորելուց հետո’ նորից դիմել Ֆիզկուլտուրայի ինստիտուտ: Շատերի և իր համար անսպասելի’ թատերականում ընդունելության քննությունները հանձնեց գերազանց: Բարձր հասակը, գեղեցիկ ու արտահայտիչ դեմքը, մեծ աչքերը, հաճելի բարիտոնը այն նախադրյալներն էին, որոնք էլ հրապուրեցին քննական հանձնաժողովի անդամներին: Իսկ հանձնաժողովը գլխավորում էր խստապահանջ Արմեն Գուլակյանը, ով երբեք ուսանող չէր ընտրում միայն «արտաքին նշաններով»: Ընդունվելով Արմեն Գուլակյանի դասարան՝ Խորեն Աբրահամյանն իսկապես երջանիկ էր: Արմեն Գուլակյանը տարբերվում էր թատերական ինստիտուտի բոլոր մանկավարժներից իր սեփական դպրոցով, ուսուցման յուրօրինակ և արդյունավոր մեթոդաբանությամբ: Նա կարողացել էր հետաքրքիր ընտրություն կատարել ուսանողների շրջանում, իր արվեստանոց բերել մարդկանց, որոնցից շատերն հետագայում ընդգծված անհատականություններ դարձան. Վլադիմիր Աբաջյան, Նինել Դալլաքյան, Արմեն Խոստիկյան, ուրիշներ: 1950-1951 թթ. ուսումնական տարվա դիպլոմային աշխատանքներն առանձնացան իրենց հասուն, ինքնատիպ ու հետաքրքիր դերասանական կատարումներով, թարմություն պարունակող մեկնաբանություններով: Արմեն Գուլակյանն ընտրել էր Գ. Սունդուկյանի «Քանդած օջախ», Վ. Շեքսպիրի «Վերոնայի երկու ազնվականներ» և Ա. Աֆինոգենովի «Մաշենկա» պիեսները: Երեք բեմադրությունում էլ Խորեն Աբրահամյանը ստացել էր այնպիսի դերեր, որոնք լիուլի հնարավորություն էին տալիս նրան բացահայտելու իր դերասանական հմտությունները, ի ցույց դնելու ուսումնառության ընթացքում կուտակածը: Եվ այդ բոլոր դերակատարումների համար էլ Աբրահամյանը «գերազանց» գնահատական ստացավ’ պատահական ընտրությունը դարձնելով ճակատագրական: Ուշագրավ է, որ արդեն առաջին կուրսի ավարտին Աբրահամյանը փոխել էր իր մտադրությունը ֆիզկուլտուրայի ինստիտուտ տեղափոխվելու. նրան իրապես հրապուրել էր թատերական աշխարհը: Գուլակյանը հիմնովին փոխել էր նրա մտադրությունները’ ապացուցելով, որ ճշմարիտ ընտրությունն արդեն կատարված էր:
Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ

Առաջադրանքներ՝

  1. Ովքե՞ր էին Խորեն Աբրահամյանի մանկության ընկերները: Ի՞նչ գիտես նրանց մասին: Փորձիր ծնողներիդ օգնությամբ տեղեկություններ հավաքել նրանց մասին /խրախուսելի են հարցազրույցները/:
  2. Ո՞ւմ էր պաշտում մեծ դերասանը. փոքրիկ տեղեկություն նրա մասին:


  1. Կարմիրով նշիր դերասանին նկարագրող արտահայտությունները:
  2. Ինչպե՞ս ընդունվեց Խորեն Աբրահամյանը թատերական ինստիտուտ:
  3. Ո՞ պիեսներում խաղաց Խորեն Աբրահամյանը. չմոռանաս դնել չակերտները:
  4. Դուրս գրիր հատուկ անունները:


342. Նախադասության ընդգծված բառերն ի՞նչ են ցույց տալիս: Նախադասությունների կետադրությանն ուշադրություն դարձրո՛ւ և փորձի՛ր բացատրել:
            Եղիշե՛, այդ նամակն ինձ կտա՞ս կարդալու:
           
Հասմի՛կ, այս երկտողից.բացի ուրիշ բան չի՞ գրել:
           
Պետք է արտասանե՞ս, Նվա՛րդ:
           
Ո՞ւմ ես փնտրում այդպես, Արսե՛ն:
           
Գնանք, Խորե՛ն, քեզ ծանոթացնեմ Չարենցի հետ:
           
Բանաստեղծությունդ, սիրելի՛ս, անհաջող է ստացվել:

Ցույց են տալիս կոչական։

Եթե կոչականը դրվում է նախադասության սկզբում, ուրեմն կոչականից հետո պետք է ստորակետ դնել։
Եթե  կոչականը դրվում է նախադասության մեջտեղում, ուրեմն կոչականից հետո և առաջ  պետք է ստորակետ դնել։
Եթե կոչականը դրվում է նախադասության վերջում,  ուրեմն կոչականից հետո պետք է ստորակետ դնել։  

344. Կետերի փոխարեն կոչականներ գրի՛ր:
            Արմե՛ն, դինոզավրերն ինչո՞ւ են ոչնչացել:
            Տղա՛,
դու քայլող մեքենա տեսե՞լ ես:
           
Նա իսկապե՞ս իր բնակարանը գազանանոցի է վերածել, Արմա՛ն:
           
Մարդն ինչքա՞ն ժամանակ կարող է դիմանալ առանց խմելու, Տիգրա՛ն:
           
Գիտե՞ս, Անի՛, ռոբոտներին էլ է օդ պետք:
           
Ի՜նչ ասես չես մտածի, դու՛, հիմա էլ որոշել ես նոր տեսակի ծաղի՞կ աճեցնել:


346. Ընդգծված կոչականները բառակապակցություններ դարձրո՛ւ (լրացումներ ավելացրո՛ւ) և փոխի՛ր շեշտի տեղը:

            Օրինակ՝
Կարծես թե արդեն ամեն ինչ հասկանալի է, Անահի՛տ: - Կարծես թե արդեն ամեն ինչ հասկանալի է, բարի՛ Անահիտ:

            Ա՛յ տղա՛,քեզ թվում է ֆուտբոլի մասին ամեն ինչ գիտե՞ս:
            Ա՛յ փ
ոքրիկ, լեզուներ սովորելը շատ հետաքրքիր է:
           
Ինձ այս նկարի ստեղծման մասին կպատմե՞ս, խելացի՛ նկարիչ:
           
Շանդ պահի՛ր,. որ մոտ գամ,ա՛յ հովիվ.
           
Գիտե՞ս, ա՛յ ճամփորդ, այդ կողմով գնալ չարժե, ոչ մի հետաքրքիր բան չկա:
           
Իզուր չէիք եկել,ա՛յ երեխաներ, երեկոն լավ անցավ:


Տնայի աշխատանք 31․03․2016թ․

1281. Խորանարդի կողի երկ․-11/36դմ
Բոլոր կողմերի երկ- ?

Լուծում
6x11/36=66/216(մ)



Պատ․՝ 216մ

English31․03․2016

                                                    Magic mustard
                                                                2

map-քարտեզ
cottage-տնակ
repeat-կրկնել
certainly-իհարկե
sadly-չարաչար
decided-որոշել
straight-ուղիղ
ahead-առաջ
upstairs-դեպի վեր



Adjectives

long, big, old, main, young, dark, fast, sadly


Verbs

speak, ask, talk, said, read, teach,  leading, repeat, decided, tried, walk, went,

Wednesday, March 30, 2016

English 29.03.2016

                                                          Magic mustard
                                                                     1

rich-հարուստ
mustard-մանանեխ
bank-բանկ
stolen-գողանալ
seed-սերմ
sure-վստահ
ticket-տոմս
lauggage-ուղղեբեռ

Խորեն Աբրահամյան

Ծնվել է Երևանում։ Մասնագիտական կրթությունն ստացել է Երևանի թատերական ինստիտուտում, որի դերասանական ֆակուլտետն ավարտել է 1951թ. և ընդունվել Գ.Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնը, որտեղ կատարել է բազմաթիվ դերեր (ՌոմեոՊեպոՕթելլոԱրա Գեղեցիկ , Արշակ թագավոր, Կորիոլան, Մյասնիկյան, Գայ, Ռաֆո Ավետյան և այլն)։ 
1979–1984թթ. եղել է թատրոնի գլխավոր ռեժիսոր, 1988–1995թթ.՝ գեղարվեստական ղեկավար, միաժամանակ՝ Հայաստանի թատերական գործիչների միության վարչության նախագահ։ 1985–1988թթ. Գյումրիի պետական թատրոնի դերասան էր և գլխավոր ռեժիսորը, 1980–1995թթ. դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում։ Թատրոնում ստեղծած լավագույն դերերից են՝ Ռուստամ (Ա.Շիրվանզադեի «Նամուս»), Արմեն (Գ.Բորյանի «Կամրջի վրա»), Արամ(Ա.Արաքսմանյանի «60 տարի, երեք ժամ»), Արա (Ն.Զարյանի «Արա Գեղեցիկ»), Մյասնիկյան (Զ.Դարյանի«Հանրապետության նախագահը»), Կորիոլան (Վ.Շեքսպիրի «Կորիոլան»), Ավետյան (Պ.Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն»)։ Հայկական մի քանի լավագույն կինոնկարների հաջողությունները պայմանավորված են նաև Աբրահամյանի դերակատարումներով՝ Գևորգ («Սարոյան եղբայրներ», 1968 թ.), Ռոստոմ («Տերը», 1968 թ.), Պավլե («Մենք ենք, մեր սարերը», 1969 թ.), Արմեն («Երևանյան օրերի խրոնիկա», 1972 թ.), Մյասնիկյան («Երկունք», 1977 թ.), Տեր Ավետիս(«Հուսո աստղ», 1978 թ.), Սիսակյան («Ապրեցեք երկար», 1979 թ.) և այլն։ Նա նկարահանվել է նաև Մոսֆիլմի 3 կինոնկարում՝ «Առաջին էշելոնը», «Բարձունք», «Նրա կյանքի նպատակը»։

Tuesday, March 29, 2016

Հարության տոն




Առաջադրանքներ

Ա. Ով ուղիղ հավատ ու աներկբա հույս ունի, սիրում է Աստծուն և ընկերոջը, Աստծուց երկնչում է և փորձում է պահել Նրա պատվիրանները, նախանձավոր է լինում Աստծո փառքին ու ջանք թափում ընկերոջ փրկության համար:
Բ. Ով բոլոր գործերում որպես իր վերջին նպատակ ունի Աստծո Արքայությունը, նպատակակետը հարստությունը չէ, փառքը, պատիվը և աշխարհի բոլոր բաների անկարգ բաղձանքը:
Գ. Ով հանուն Քրիստոսի անտրտունջ համբերում է բոլոր վշտերին ու փորձություններին, իրեն վերաբերող ամեն ինչ հանձնում է աստվածային տեսչությանը և ամեն ինչում համաձայնում Աստծո կամքին:
Դ. Ով հեզ ու խոնարհամիտ է, ամենքին բարիք է կամենում և ոչ ոքի չարիք գործել չի խորհում, բոլորին ներում է և նրանց փրկության համար աղոթում:
Ե. Ով ամեն ժամանակ իր կարողության չափով ողորմություն է տալիս կարոտյալներին, խնամում հիվանդներին, օգնում փորձանքի մեջ եղած մարդկանց, ուսուցանում տգետներին ու խրատում անխրատներին:
Զ. Ով իրեն մեղավոր է համարում, հոգու խոնարհությամբ զղջում մեղքերի համար, հաճախ խոստովանում ու ապաշխարում և արժանապես մոտենում հաղորդվելու Տիրոջ մարմնի ու արյան Խորհրդին:
Է. Ով զգուշանում է մահացու մեղքերից և, որքան հնարավոր է, ներելի հանցանքներից, հեռանում է մեղքի պատճառից և իր զգայարաններն ամեն անվայել բանից հեռու պահում, մարմնավոր հաճույքներից փախչում և մարմինը պահքով ու ժուժկալությամբ ճնշում:
Ը. Ով հոժարությամբ ունկնդրում է հոգեշահ խրատներ, ականջալուր լինում հորդորներին և խորհուրդներին և Աստծո պատգամները սրտի ուրախությամբ լսում ու ջանում է կատարել:
Թ. Ով ջերմեռանդությամբ մասնակցում է Սուրբ Պատարագին և հոգևոր արարողություններին, անձանձիր կատարում իր ամենօրյա աղոթքները, ապավինում Սուրբ Աստվածածնին և նրան խնդրում բարեխոսել Աստծո առաջ:
Ժ. Ով խոկում է իր կյանքի որակի մասին, իր սխալների մասին, խորհում և անդրադառնում դրանց, որոշում շտկել, խոկում է իր մահվան, Աստծո դատաստանի ու դժոխքի տանջանքների մասին:

Բառարան՝
ընտրյալ- լավագույն, առաջնակարգ, ընտիր
Խոկալ- մտածել, խորհել
Աներկբա- անկասկածելի, չկասկացող, առանց երկմտության
Ողորմություն- գթություն, կարեկցություն, աղքատին տրվող բաժին
Երկնչել- վախենալ
Բաղձանք- խիստ մեծ ցանկություն, փափագ
Զղջալ- ափսոսալ, փոշմանել
Ապաշխարել- գործած մեղքի համար զղջալ, մեղքը քավել
Ժուժկալ-դիմացկուն, համբերատար, զուսպ, չափավոր
Հոգեշահ- հոգու համար օգտակար, հոգին գրավող
Անձանձիր- առանց ձանձրույթի, չհոգնող
Առաջադրանքներ՝
  1. Կարմիրով նշված կետում գտիր հոմանիշ և հականիշ մեկակական բառազույգ:
Բարիք-չարիք-հականիշ
Հեզ-խոնարհամիտ-հոմանիշ

2․ Խմբավորիր հոմանիշները
հորդոր, խոնարհամիտ, խորհել,խրատ, խոնարհ, մտորել, հլու, խորհուրդ, խոկալ:
հորդոր-խորհուրդ-խրատ-գոյական
խոնարհամիտ-հլու-խոնարհ-ածական
խոկալ-խորհել-մտորել-բայ

Ինչպե՞ս կանվանես առանձնացված խմբերը:

Հոմանիշներ

3. Հետևյալ բառերի մեջ նշիր ածանցները և այդ ածանցներով կազմիր նոր բառեր.
մեղավոր-խորհրդավոր
տանջանք-տուգանք
փորձություն-խաղաղություն
աստվածային-երկրային
տգետ-տգեղ
4. Փորձիր համառոտ շարադրել՝ ո՞վ կարող է ընտրյալ լինել:

Ընտրյալը նա է, ով լավագույն է։

Ալիքավոր ամպեր

Ալիքավոր ամպերի առաջացումը կապված է շրջադասային շերտերի առկայության հետ։ Սրանց վերին և ստորին սահմաններում դիտվում են ուղղությամբ և արագությամբ խիստ տարբեր օդային հոսանքներ, որոնք և առաջացնում են ալիքային շարժումներ։ Ալիքավոր ամպերի առաջացմանը նպաստում է նաև ցամաքի մակերևույթը։ Իրար հաջորդող լեռների և հովիտների վրայով անցնող օդային հոսանքներն առաջացնում են ալիքային շարժումներ և մթնոլորտի բավարար խոնավության պայմաններում ալիքավոր ամպերի առաջացման պատճառ են դառնում։ Նման ամպեր դիտվում են ձմռանը՝ Սևանա լճի ավազանում։

Շերտավոր ամպեր

Շերտավոր ամպերը դիտվում են տարվա ցուրտ կեսին՝ ցիկլոնների տաք գոտում և պայմանավորված են շրջադասային շերտերում առաջացող թույլ վերընթաց հոսանքներով ու տուրբուլենտականությամբ։ Շերտավոր ամպերը լեռնային, բարդ ռելիեֆի պայմաններում հաճախ կարող են տարափոխվել կույտավոր ամպերի։
ՀՀ տարածքում տարվա ընթացքում առավել հաճախ դիտվում են
շերտակույտավոր (40-50 %), բարձր կույտավոր (30-40%), փետրավոր (որոնց առավելագույն կրկնողականությունը դիտվում է գարնանը և ձմռանը՝(20-30%) ամպեր։ Երկնակամարը բազմահարկ ամպերով ծածկված լինելու աստիճանը՝ ամպամածությունը, արտահայտվում է բալլերով (10 բալային սանդղակով)։ Երկինքը համարվում է պարզ, երբ ամպամածությունը կազմում է 0-2, կիսապարզ՝ 3-7, ամպամած՝ 8-10 բալլ։ Տարբերում են ներքին և ընդհանուր (անկախ հարկից) ամպամածության տեսակներ։ Ամպամածությունն ունի իր ցայտուն արտահատված օրական և տաեկան ընթացքը, որը լեռն, ռելիեֆի պայմաններում աչքի է ընկնում մեծ բազմազանությամբ, ՀՀ
-ում դիտվում է հիմնականում 7-8 ամիս, հատկապես հյուսիսային, հյուսիս-արևելյան շրջաններում։

Կույտավոր ամպեր

     Կույտավոր ամպերի առաջացման հիմնական, պատճառներն են օդի կոնվեկտիվ շարժումը և ջերմության տուրբուլենտ փոխանակությունը. հիմնականում առաջանում են ցամաքի վրա՝ տարվա տաք կեսին։ Կույտավոր ամպերից ՀՀ տարածքում առավել հաճախ դիտվում են շերտակույտավոր և բարձր կույտավոր ամպերը, Փետրավոր ճանկանման ամպեր, Փետրավոր մանրաթելային ամպեր, Բարձր կույտավոր ամպեր, Կույտաանձրևային ամպեր, Շերտակույտավոր ամպեր որոնց կրկնողականությունը տարվա ընթացքում 40-50% է։ Կույտաանձրևաբեր ամպերը հաճախ ուղեկցվում են անձրևներով, կարկուտով, հիմնականում դիտվում են Արարատյան դաշտում, ԶանգեզուրումՍևանա լճի ավազանում և այլուր։

Friday, March 25, 2016

Ճանապարհորդություն Թալինով

Այսօր մենք գնացել էինք Արագածոտնի մարզի Թալին` ուսումնա-հայրենագիտական ճամփորդության: Սկզբում գնացինք Արուճի հնատեղի: Մի քիչ խաղացինք: Բարձրացանք վերև: Մտանք մի քարանձավ, տեսանք երկու լվացարան և երկու մահճակալ: Նաև տեսանք ջրով լի փոսեր։ Այնտեղ ուսումնասիրելուց հետո գնացինք Արուճ գյուղի դպրոցը: Նրանց համար նվերներ էինք տարել: Մեզ դիմավորեցին շատ լավ: Դպրոցում հարցազրույցներ վերցրեցինք, իսկ նրանք մեզ համար պատմեցին իրենց գյուղի մասին: Դպրոցից  հետո գնացինք Արուճի քարավանատուն: Ուսումնասիրեցինք, նկարվեցինք և ճանապարհվեցինք դեպի Սբ. Գրիգոր եկեղեցի: Արուճի դպրոցի պատմության ուսուցչին  խնդրեցինք, որ նա մեզ պատմի իրենց գյուղի մասին: Նա մանրամասն ներկայացրեց Սբ.Գրիգոր եկեղեցու մասին: Եկեղեցում աղոթեցինք, երգեցինք, մոմ վառեցինք և գնացինք դեպի Բազմաբերդ: Բազմաբերդում ապրում էին մեր դասարանի Հայկի տատիկն և պապիկը: Նրանց տանը նախաճաշեցինք, բակում մի քիչ խաղացինք և ճանապարհվեցինք Բայսզ գյուղ: Գյուղի եկեղեցին փոքրիկ էր, բայց գեղեցիկ:  Աղոթեցինք և դուրս եկանք: Եկեղեցուց հետո մենք ուղևորվեցինք դեպի Երևան: Բոլոր մարդիկ էլ շատ հյուրընկալ էին և հյուրասեր: Ինձ այս ճանապարհորդությունը շատ դուր եկավ:

                                                                                                                                                        Նկարներ`  











Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...