Tuesday, May 31, 2016

Թարգմանություն, 31.05.2016թ.

                                                         Свет или тень

— Учитель, какое качество в людях, вас удивляет больше остальных?
Учитель взял со столика изображение воина-героя.
— Меня всегда потрясает выбор человека в трудную минуту жизни или его повседневное поведение. Кто-то готов довольствоваться тенью, а есть те, кто не боится встать в круг света.


                                                   

                                                            Լույս կամ ստվեր   

-Ո ւսուցիչ, որ որակներն են Ձեզ ամենաշատը զարմացնում մարդու մեջ:
Ուսուցիչը սեղանից վերցրեց հերոս զինվորի պատկերը:

-Ինձ միշտ զարմացնում է մարդու դիքորոշումը և նրա ամենօրյա պահվածքը կյանքի դժվար պահերին: Մեկը պատրաստ է բավարարվել ստվերով, և կան նրանք, ովքեր  չեն վախենում կանգնել լույսի կենտրոնում:

Monday, May 30, 2016

Ֆլորա

Բուսական աշխարհֆլորա , որոշակի աշխարհագրական տարածքում աճող բուսատեսակների ամբողջություն, որը կազմավորվել է երկրաբանական վաղ անցյալում, համապատասխանում է ներկա բնակության պայմաններին և սերտ ու կայուն փոխհարաբերությունների մեջ է գտնվում մերձակա տարածքների ֆլորաների հետ։ Ֆլորան ընդգրկում է այս կամ այն տարածքի բոլոր բուսատեսակները։ Սակայն գործնականում այդ անվան տակ հաճախ հասկացվում են միայն բարձրակարգ սերմնավոր և պտերանման բույսերը, իսկ ստորակարգ և այլ սպորավոր բույսերի ֆլորա նշվում է լրացուցիչ կամ կոնկրետ անվանումներով։

Ֆաունա

Ֆաունա , որոշակի տարածքում կամ ջրատարածությունում ապրող կենդանիների տեսակների ամբողջությունը։
Այս կամ այն շրջանի ֆաունան ձևավորվում է կենդանիների տարբեր խմբերի՝ ֆաունիստական համալիրների պատմական զարգացման պրոցեսում։ Ֆաունիստական համալիրների ծագման բացահայտումը սովորաբար դժվար է, իսկ երբեմն՝ անհնարին։ Այդ պատճառով կենդանիների տվյալ տեսակների որոշակի համալիրին պատկանելու մասին ավելի հաճախ դատում են այդ կենդանիների բնակության շրջանների՝ արեալների նմանության հիման վրա ։
Ֆաունան կազմող տեսակներն ունեն բնակության որոշակի վայրեր։ Այսպես՝ անապատային գոտու ֆաունաում կան կավային, ավազային, քարքարոտ անապատների, աղուտների, լճերի, գետերի, գետահովիտների բնակիչներ և այլն։ Ֆաունայի ուսումնասիրման հիմնական եղանակներից է կենդանիների տեսակների հաշվառումը։ Ֆաունայի հետազոտման վերջնական արդյունքը երկրագնդի կամ նրա առանձին շրջանների ֆաունիստական կամ կենդանաաշխարհագրական շրջանացումն է, որը կատարվում է ֆաունայի վերլուծության հիման վրա։ Ֆաունան չպետք է շփոթել կենդանական աշխարհի հետ, որը բնորոշվում է ոչ միայն կենդանիների տեսակային կազմով, այլև անհատների թվով։
«Ֆաունա» տերմինն օգտագործվում է նաև կենդանիների կարգաբանական խմբերի, որոշակի դարաշրջանի կենդանիների  կամ շերտերի որոշակի խմբերում բրածո կենդանիների մնացորդներիբնորոշման համար։ Ֆաունան ուսումնասիրող գիտությունը կոչվում է ֆաունիստիկա։ Ֆաունա են կոչվում նաև որոշակի տարածքների կենդանական աշխարհի կարգաբանական կազմի վերաբերյալ համահավաք ամփոփիչ աշխատությունները։

Երևան

Երևան, Հայաստանի մայրաքաղաք: Գտնվում է Արարատյան դաշտում՝ Հրազդան գետի ափին՝ գետը ներառելով իր մեջ: Մշտական բնակչության քանակով, որը 2014 թվականի հունվարի մեկի դրությամբ կազմում է ավելի քան 1 միլիոն 68 հազար մարդ, Հայաստանի խոշորագույն քաղաքն է: Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է 1918թ վականից և 12-րդն է՝ Հայաստանի պատմության ընթացքում։
Երևանը հիմնադրել է Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն մ.թ.ա. 8-րդ դարում: Քաղաքի տեղանվան ծագման հետ կապված կան շատ վարկածներ, մասնավորապես, ըստ ժողովրդական ավանդության, Երևանը կապվում է Նոյի անվան հետ, իբր Նոյն է այդպես կոչել առաջին ջրհեղեղից հետո երևացող ցամաքըՄիջնադարում քաղաքը մտել էր Մեծ Հայքի Այրարատ նահանգի մեջ՝ Կոտայք գավառի սահմաններում: 2018 թվականին, երբ կլրանա Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակը, Երևանը կդառնա 2800 տարեկան:

Պատմություն


Երևանը հիշատակվում է 3-րդ դարի սոդդիական-մանիքեական տեքստում, որտեղ նշվում է, որ քրիստոնեական համայնքի կողքին 
Մանիի  աշակերտներից մեկը Երևանում հիմնել է մանիքեական համայնք:Առավել տարածված է այն տեսակետը, որ «Երևան» անունը կապված է Էրեբունի բերդաքաղաքի անվան հետ: Սակայն կան նաև այլ տեսակետներ. դրանցից մեկի համաձայն՝ հիմնադրված նոր բնակավայրի անվանակոչման համար Արգիշտի Ա-ն կամ օգտագործել է տարածքում եղած ու նրան հայտնի հնագույն այլ բնակավայրի անուն, կամ կոչել է «երի» կամ «արի» ցեղի անունով: Հայկական լեռնաշխարհից ու շրջակա տարածքներից հեռացած հնդեվրոպացիների նախնիները՝ արիական ցեղերը, հիշում են իրենց՝ արի ցեղին պատկանելու փաստը և գրավոր աղբյուրներում նշում են այդ մասին : Երևանը կոչվել է նաև Այրիվան, Էրիվան, Րևան և այլ անուններով:
Հայ մատենագիրները Երևանի անվան ծագումը երկար ժամանակ կապել են 
Նոյյան տապանի աստվածաշնչյան ավանդության հետ. իբրև երբ Նոյի տապանը կանգ է առել Արարատի գագաթին, Նոյը, ջրհեղեղից հետո տեսնելով առաջին ցամաքը, որն ապագա Երևանի կառուցման վայրն էր, գոչել է՝ երևա՜ց :Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է: Հնագիտական պեղումներով պարզվել է, որ մարդն այստեղ բնակվել է տասնյակ հազարավոր տարիներ առաջ: Քաղաքի տարածքում տարբեր ժամանակաշրջաններում առաջացել և զանազան պատճառներով կործանվել են բազմաթիվ բնակավայրեր: Ժամանակագրական առումով՝ քաղաքի տարածքի հնագույն բնակավայրը Երևանյան կամ Հրազդանյան քարայրն է , որի հնագույն, ստորին շերտը  թվագրվում է մուստերյան շրջանով : Որպես հին բնակավայր հայտնի է նաև Շենգավիթը. այստեղ մարդիկ բնակություն են հաստատել 5-6 հազար տարի առաջ:
Վանի թագավորության անկումից հետո Երևանի շուրջ 1000-ամյա պատմության մասին հայ մատենագրական աղբյուրները լռում են: Երևանը կրկին հիշատակվում է 7-րդ դարում՝ «Գիրք թղթոցի» մեջ: Պատմիչ Սեբեոսը վկայում է, որ արաբական արշավանքների ժամանակ Երևանը վաճառաշահ ու այգեշատ քաղաք էր:

Հիմնադրումը

Վանի թագավորության քաղաք Էրեբունին հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին: Ըստ Վանում գտնված սեպագիր տարեգրության՝ Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն իր ղեկավարման 5-րդ տարում կառուցեց Էրեբունի քաղաքը: 1950 թվականին Արին-Բերդի բլրի վրա գտած մի սալաքարի վրա արված գրությունը թույլ է տալիս նույնականացնել Էրեբունի և Երևան քաղաքները: Սալաքարի վրա գրված է.

Խալդի աստծո զորությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի՝ ի հզորություն Բիայնիլի երկրի և ի սարսափ թշնամի երկրների: Հողը ամայի էր, ձեռնարկեցի այստեղ հզոր գործեր...

Արգիշտին այստեղ է բնակեցնում 6600 հայ զինվորների՝ իրենց ընտանիքներով: Մեկ դար անց Ռուսա Բ արքան Հրազդան գետի ափին՝ Երևանի հարավային մասում, հիմնադրում է մի նոր բերդաքաղաք, որը Վանի թագավորության Թեյշեբա աստծու անունով կոչվեց Թեյշեբաինի: Այն նշանավոր ռազմական կենտրոն էր տերության հյուսիսային հատվածում, ուներ միջնաբերդ, քաղաքային թաղամասեր: Բերդից հարավ տնկվել էին խաղողի այգիներ: Թեյշեբաինին ավերվել է սկյութների կողմից Վանի թագավորության կործանման տարիներին՝ մ.թ.ա. 585 թվականին:



Անի

Անի, ավերված միջնադարյան բերդաքաղաք Թուրքիայի Հանրապետությունում։ Գտնվում է Կարսի նահանգում՝ Հայաստանի Հանրապետության հետ սահմանին։ Կառուցվել է Ախուրյան գետի աջ ափին, եռանկյունաձև սարահարթի վրա։ Այժմ այն բնակեցված չէ։ Նրանից ոչ հեռու գտնվում է Օջաքլը գյուղը, որի անունով երբեմն թուրքերը կոչում են Անին։
Անիի մասին առաջին հիշատակումները թվագրվում են վաղ միջնադարին՝ 5-րդ դարին՝ որպես Կամսարական իշխանական տան ամրոցներից մեկը։ Հայ մատենագիրներից այդ մասին են վկայում Եղիշեն ու Ղազար Փարպեցի։Ավատատիրական հարաբերությունների սկզբնավորման շրջանում Մեծ Հայքը գտնվում էր Արշակունիների թագավորության ներքո։ Արաբական տիրապետության ընթացքում՝ 9-րդ դարի սկզբին, Հայոց իշխան Աշոտ Բագրատունի Մսակերը Կամսարականներից գնել է Արշարունիք և Շիրակ գավառները՝ Անի ամրոցով։
Զարգացած միջնադարում՝ 961-1045 թվականներին, Անին Բագրատունիների թագավորության մայրաքաղաքն էր։ Վերջինիս սահմաններում ընդգրկված էին Հայկական լեռնաշխարհի գրեթե բոլոր գավառները՝ Սևանա, Վանա և Ուրմիո լճերի միջև։ 13-րդ դարի պատմիչ Սիբթ իբն ալ-Ջաուզին հայտնում է, որ նախքան սելջուկների կողմից Հայաստանի գրավումը, հայոց մայրաքաղաքի բնակչությունը հասնում էր մեկ միլիոն մարդու, որոնց մի մասը սպանվում է, իսկ կենդանի մնացածները գերի են վերցվում։ Ավելի ուշ շրջանում, կապված Վրաց թագավորության զորեղացման հետ, Արևելյան Հայաստանում ստեղծվում է Զաքարյան իշխանապետությունը, որի կենտրոնը նորից դառնում է Անին։
Անին հայտնի է որպես «հազար ու մի» եկեղեցիների քաղաք, որոնցից առավել հայտնի էր կաթողիկոսանիստ մայր տաճարը։ Միջնադարում այստեղով էին անցնում բազմաթիվ առևտրական ճանապարհներ։ Քաղաքում կային բազմաթիվ պալատներ ու հասարակական կառույցներ։ Անին շրջապատված էր երկշերտ՝ Աշոտաշեն ու Սմբատաշեն պարիսպներով, իսկ քաղաքի կենտրոնում գտնվում էր միջնաբերդը։ Հայկական աղբյուրների համաձայն՝ Անին ունեցել է 100-200 հազար բնակիչ։ Այդ ժամանակ աշխարհում կային մի քանի խոշոր քաղաքներ՝ Բաղդադը, Դամասկոսը, Կոստանդնուպոլիսը, Կորդովան։ Անին լքվել է 1319 թվականի երկրաշարժից հետո։ Հայերը գաղթավայրեր են հիմնում հայրենիքի սահմաններից դուրս՝ Ղրիմում, Բալկանյան թերակղզում, Հյուսիսային Կովկասում և այլուր:
Անիի անունն է կրում աստերոիդների հիմնական գոտու 791-րդ աստղակերպը:

Կարս

Պատմություն

Կարսը, ինչպես և Հայաստանի միջնադարյան շատ քաղաքներ, սկզբում բերդ է եղել, և հայ պատմիչներն այն հենց այդպես էլ ներկայացնում են՝ «Բերդ Կարուց»։ 9 - 13-րդ դարերում բերդի շուրջն էլ ծավալվել է քաղաքը, իսկ այն վերածվել է միջնաբերդի։ Հետագայում՝ պարսկա–թուրքական տիրապետության մռայլ ժամանակներում, Կարսի հայկական բերդը, որը գտնվում է քաղաքի արևելյան մասում, շարքից դուրս է եկել։ Սակայն թուրքերը, հաշվի առնելով Կարսի սահմանամերձ լինելը, այն պարբերաբար ամրացրել են պաշտպանական նոր կառույցներով։ Ամրակայվող աշխատանքները շարունակվել են այն աստիճանի, որ Կարսը, որպես ամրություն, 19-րդ դարի կեսերին համարվում էր աշխարհում հռչակ ունեցող բերդ։
Քաղաքում վեր է խոյանում Առաքելոց եկեղեցին, որը կառուցվել է Աբաս Ա Բագրատունին։
Կարսը գտնվում է Այրարատ նահանգի Վանանդ գավառում, համանուն գետի ափին, ծովի մակերևույթից մոտ 2000 մետր բարձրության վրա։ Արշակունիների թագավորության շրջանում  Կարսը փոքրիկ բերդաքաղաք էր, թերևս Վանանդեցի իշխանական տոհմի նստավայրը։ Սակայն այս տոհմը հայոց պատմության մեջ էական դերակատարություն չի ունեցել, հետևաբար վաղ միջնադարից Կարսի բերդի մասին պատմությանը համարյա ոչինչ հայտնի չէ։ Բագրատունյաց թագավորության ժամանակաշրջանում Կարսն աննախադեպ վերելք է ապրում, և աղբյուրներում նախկին աննշան բերդը հիշատակվում է որպես քաղաք։ Բագրատունի առաջին արքաները, որոնք շարունակ պայքարի մեջ էին արաբական տիրակալության դեմ, հաճախ էին փոխում երկրի մայրաքաղաքները։ Աշոտ Ա , Սմբատ Ա , Աշոտ Բ Երկաթ  արքաների օրոք Հայաստանի մայրաքաղաքներ էին Դվինը, Բագարանը, Երվանդաշատը։ Սակայն շարունակական պատերազմների պայմաններում սրանք չարդարացրին մայրաքաղաքի դերը, քանզի գտնվում էին արաբական ամիրայությունների մերձակայքում։ Ճիշտ է, Աշոտ Բ Երկաթը վերջնականապես թոթափեց արաբական լուծը, սակայն նրա եղբայրը և հաջորդը՝ Աբաս Բագրատունի արքան , գահ բարձրանալով, իր պետության մայրաքաղաքը տեղափոխեց Կարս, որը հեռու էր արաբական ամիրայությունների սահմաններից և ավելի պաշտպանված քաղաք էր։ Աբաս Բագրատունու հաջորդը՝ Աշոտ Գ Ողորմած արքան , նոր մայրաքաղաք հաստատեց՝ տիեզերահռչակ Անին։ Հայոց արքան միաժամանակ վարչական բարեփոխումներ իրականացրեց երկրում։ Հայաստանը դարձավ առանձին թագավորությունների դաշնային միություն, որի գլխավորը՝ շահնշահը, Անիի տիրակալն էր։ Եվ 962 թ.՝ Անիի մայրաքաղաք հռչակվելուց մեկ տարի անց, փաստորեն, ձևավորվում է Կարսի կամ Վանանդի թագավորությունը , որի առաջին գահակալը Մուշեղ Բագրատունին էր՝ Աշոտ Գ Ողորմածի եղբայրը։ Մուշեղին հաջորդեցին Աբաս Ա , 990-1049 թթ. ընթացքում՝ Գագիկ Ա և Աբաս Բ թագավորները, 1049-1065 թթ.՝ Գագիկ Բ։ Պատմիչները դրվատանքի խոսքեր չեն խնայում հատկապես Աբաս Ա արքայի մասին խոսելիս։ Նրա օրոք Կարսի թագավորությունը ծաղկեց։ Առհասարակ Բագրատունյաց թագավորության շրջանից Կարսն արագ զարգացում է ապրում։ Քաղաքը բարեկարգվում է, շենանում։ Կարսի բնակչությունը Բագրատունյաց և Զաքարյանների տիրապետության շրջանում անցնում էր 50000-ից։ Հայոց թագավոր Աբաս Բագրատունին X դարի 60-ական թթ. կառուցում է մինչ այժմ կանգուն Սուրբ Առաքելոց Կաթողիկե եկեղեցին, որը հայկական ճարտարապետության գլուխգործոցներից է և այժմ գործող մզկիթ է։ Մզկիթի վերածվելուց հետո եկեղեցու ճարտարապետական կառուցվածքը չի աղճատվել։ Բացի եկեղեցու կառուցումից, հայոց արքան ամրացնում է Կարսի բերդը, որ ժամանակին Առաջավոր Ասիայի ամենաամուր ամրոցներից էր համարվում և մինչ օրս ծառայում է իր նպատակին։
Բագրատունիների օրոք քաղաքում ծաղկում են ապրում արհեստները, առևտուրը։ Կարսը առևտրային սերտ կապեր ուներ հեռավոր երկրների հետ անգամ։ 1045 թվականին ազգադավ Պետրոս Գետադարձ կաթողիկոսի ջանքերով կործանվում է Բագրատունյաց թագավորությունը։ Հայաստանում առաջնության համար պայքար է ընթանում Վանանդի թագավորության և Լոռվա Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորության միջև։ Այս պայքարում Լոռվա թագավորությունն ավելի կենսունակ գտնվեց, իսկ 20 տարի անց կործանվեց նաև Վանանդի թագավորությունը։
1054 թվականին սելջուկ-թուրքերը հարձակվում են Հայաստանի վրա։ Սակայն Կարսի տակ սելջուկները չարաչար պարտություն են կրում։ Վանանդի թագավորության զորքերի սպարապետ Թաթուլ Վանանդեցին քաղաքի պարիսպների տակ ջարդում է սելջուկյան զորքն ու փախուստի մատնում։ Չնայած վտանգն արդեն հեռացել էր, Կարսի Գագիկ Բագրատունի թագավորը, վախենալով սելջուկյան հետագա արշավանքներից, 1064 թ. իր պետությունը կտակում է Բյուզանդական կայսրությանը և փոխարենը ստանալով Գամիրքում Ծամնդավի իշխանությունը՝ տեղափոխվում է Բյուզանդիա։ Այսպես ահա անփառունակ վախճան ունեցավ Կարսի թագավորությունը։
Նույն 1064 թվականին սելջուկները Անիից հետո գրավում են նաև Կարսը, և շուրջ մեկ դար այնտեղ հաստատվում է Շադդադյանների տիրակալությունը։ 1198 թվականին Կարսը ազատագրում են Զաքարյան եղբայրները։ Սակայն Զաքարյանների օրոք քաղաքը հայոց պետության մաս չկազմեց։ Զաքարյան եղբայրներն այն ընծայեցին վրաց Թամար թագուհուն՝ փոխարենը ստանալով Ռուսթավը։
Մոնղոլական արշավանքների հետևանքով անկում է ապրում նաև Կարսը։ 1236 թ. մոնղոլները գրավում և ավերում են շեն քաղաքը, թալանի մատնում այն։ Պակասը լրացնում են Լենկ-Թեմուրի հորդաները, որոնք 1394 թ. հրի են մատնում Կարսը։
XV դարում քաղաքը կռվախնձոր է դառնում թուրքմենական կարա-կոյունլու և ակ-կոյունլու ցեղերի ձեռքին։ Այս տարիներին Կարսն արդեն հասարակ ու անշուք բերդաքաղաք էր։ Միայն XVI դարում, երբ 1555 թ. հաշտություն կնքվեց Օսմանյան Թուրքիայի և Սեֆյան Իրանի միջև, Կարսում համեմատաբար անդորր հաստատվեց։ Սակայն քաղաքի բնակչությունն արդեն միատարր չէր։ Կարսում հաստատվեցին թուրք ու քուրդ ցեղերի հոծ զանգվածներ։ Թուրքական տիրապետության տարիներին այստեղ քաղաքային կյանքը չզարգացավ, չնայած քաղաքը հանդիսանում էր թուրքական վիլայեթի կենտրոն։ XVI դարում թուրքերը ավելի ամրացրին Կարսի բերդը։ Կարսի պարիսպների բարձրությունը հասնում էր 12 մետրի, հաստությունը՝ մինչև 2 մետր։ Պարիսպների ընդհանուր երկարությունը անցնում էր 1000 մետրից, որոնց ամրությունն ապահովում էին 220 ամրակուռ աշտարակները։ Առավել անառիկ էր միջնաբերդը, որը գտնվում է բարձր ապառաժի վրա։ Խառը բնակչությունն իր կնիքն է դրել նաև քաղաքի համայնապատկերի վրա. XX դարասկզբին Կարսում հաշվում էին 20 եկեղեցի և 45 մզկիթ։ XIX դարում Կարսը դարձյալ կռվախնձոր է դառնում, այս անգամ՝ Թուրքիայի և Ռուսական կայսրության միջև։ Ռուս-թուրքական 1828-1829, 1853-1856 թթ. պատերազմների ժամանակ ռուսական բանակը գրավում է Կարսը, սակայն Պետերբուրգը Արևմտյան Հայաստանի ու հայության իղձերի հաշվին միշտ զիջումներ է անում թուրքերին, փոխարենը իր դիրքերն ամրապնդում Բալկաններում։ Միայն 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ ռուսական զորքերը կոմս Լոռիս-Մելիքովի հրամանատարությամբ փայլուն գրոհով գրավեցին Կարսը, և այն միացավ Ռուսական կայսրությանը։ Կազմվեց Կարսի մարզը, որի մեջ մտան նաև Արդահանի, Կաղզվանի, Օլթիի շրջանները։ Ռուսաստանին միանալը դրական ազդեցություն ունեցավ Կարսի համար։ Քաղաքն արագ բարգավաճեց ու շենացավ։ Դա նկատելի էր հատկապես 1833-ից՝ երկաթուղու Կարս մտնելուց հետո, որն աշխուժացրեց քաղաքի տնտեսական կյանքը։ Սա նպաստեց նաև բնակիչների թվաքանակի ավելացմանն ու հայերի վերադարձին։ Աշխուժացավ նաև մշակութային կյանքը։ XX դարի սկզբին Կարսում երկու տասնյակի չափ թերթեր էին տպագրվում, բազում դպրոցներ կային՝ հազարավոր աշակերտներով։ XIX դարի վերջին Կարսի մարզում բնակչության թիվը հասնում էր մոտ 200.000-ի, որից հայեր էին սոսկ 50.000-ը, սակայն հայերը մարզում կազմում էին պարզ մեծամասնություն։ Առաջին աշխարհամարտի նախօրեին բուն Կարսի բնակչությունը 30.000 էր, որի 90%-ը հայեր էին։ Կարսը հայկական հեղափոխության հնոցն էր։ Հայ ազատագրական պայքարի առաջամարտիկ ՀՅԴ-ն հենց Կարսի կոմիտեությունում էր պատրաստում այն գործիչներին, որոնք հետագայում պիտի Երկիր անցնեին՝ պայքարելու թուրքական բռնապետության դեմ։ Այստեղ գործել են Արամ Մանուկյանը, Ռուբեն Տեր-Մինասյանը և այլք։ 1918 թ. նորաստեղծ Խորհրդային Ռուսաստանը Բրեստ-Լիտովսկի պայմանագրով դարձյալ վաճառքի հանեց Հայաստանն ու հայության շահերն, ու Կարսի մարզը ճանաչեց Թուրքիայի անբաժանելի մաս։ Ամիսներ անց թուրքերը զենքի ուժով ամրագրեցին իրենց դիվանագիտական նվաճումն ու գարնանը գրավելով Կարսը՝ առաջացան դեպի Արարատյան դաշտ։ 1919 թ. Հայաստանի Հանրապետության բանակը ազատագրեց Կարսը։ Քաղաքում կրկին աշխուժացավ հայկական կյանքը։ Հազարավոր ընտանիքներ վերադարձան և բնակեցրին քաղաքը։ Ավաղ, դա հայոց հնամենի մայրաքաղաքի կարապի երգն էր։ 1920 թ. աշնանը թուրք-բոլշևիկյան դաշինքը արյան մեջ խեղդեց Հայաստանի անկախությունը, և թուրքական բանակը գրավեց Կարսը։ Իսկ 1921 թ. Խորհրդային Ռուսաստանը Մոսկվայի և Կարսի պայմանագրերով Կարսի մարզը հանձնեց իր բարեկամ Թուրքիային։ Ներկայումս Կարսն ունի մոտ 60.000 բնակիչ՝ թուրքեր և քրդեր։

Անվանում

Հայ և օտար մատենագիրները հիշատակում են Կարուց Բերդ, Ամուրն Կարուց, Ամրոցն Կարուց և նման այլ անվանումներով։ Ենթադրում են, որ անվանումն առաջացել է հայերեն Հարս բառից։ Ըստ ավանդույթի՝ հայոց թագավորի հարսնացուին զբոսանքի ժամանակ դուր է եկել այդ վայրը, և նա հաճախ էր այստեղ գալիս։
963֊1065 թվականները եղել է հայկական ֆեոդալական Կարսի թագավորության կենտրոնը։ Գրականության մեջ հանդիպում է նաև Ղարս ձևը։

Շիրակավան

Շիրկավան կամ Երազգավորս, միջնադարյան հայկական քաղաք, Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաքը 890-929 թթ-ին։ 19-րդ դարի վերջում Շիրակվանն արդեն վերածվել էր փոքր գյուղի։ Ներկայումս բնակավայրը մասնակիորեն ողողված է Ախուրյան գետի ջրերով։

Պատմություն

Հնում մտնում էր Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շիրակ գավառի մեջ։ Շիրակ գավառի հետ միասին Երազգավորսը նույնպես սկզբում՝ III—VIII դարերում, պատկանում էր Կամսարական նախարարական տանը, իսկ դրանից հետո՝ Բագրատունիներին։ Հայ մատենագրության մեջ Երազգավորսի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է VII դարին։ Սմբատ I Բագրատունի թագավորը , որ հաջորդել էր Աշոտ 1-ինին, արքայական աթոռը 890 թվականին Բագարանից տեղափոխել է այնտեղ և Երազգավորսը նրա ու Աշոտ 2-րդի օրոք՝ 890 — 928 թթ., եղել է Բագրատունիների թագավորության մայրաքաղաքը։ Սկզբում այն հայտնի էր Երազգավորս, իսկ հետագայում՝ Շիրակավան անունով։
Երազգավորսն ունեցել է իր բերդը, որը շրջափակված է եղել պաշտպանական պարիսպներով։ Գյուղաքաղաքի ամենահայտնի կառույցը, սակայն, Փրկիչ կամ Ամենափրկիչ տաճարն էր, որ կառուցել էր Սմբատ Ա թագավորը 897 թվականին և այդ եկեղեցում էլ ինքը Գևորգ կաթողիկոսի ձեռքով օծվել Հայոց թագավոր։ Եկեղեցին ուներ բարձր գմբեթ և ամբողջովին կառուցված էր սրբատաշ քարերով։ Տաճարը XX դարի սկզբին կիսակործան էր, իսկ այժմ փաստորեն կանգուն է միայն մի պատը, այն էլ ոչ լրիվ, իսկ մյուս պատերը, տանիքը և գմբեթը վերածվել են ավերակների կույտի։

Friday, May 27, 2016

Բագարան

Բագարան, բերդաքաղաք, պաշտամունքային կենտրոն, Մեծ Հայքի Այրարատ նահանգում, Ախուրյանի և Արաքսի միախառնման շրջանում, Ախուրյան գետի աջ ափին, Մրեն գյուղից հարավ, իսկ պատմական Երվանդաշատ մայրաքաղաքից 8-9 կմ հյուսիս։ Հիշատակվում է նաև իբրև ամրոց, ավան, բերդ, քաղաք։

Պատմություն

Ըստ Մովսես Խորենացու, Բագարանը կառուցել է Երվանդ Դ թագավորը մթա II դ սկզբին, Արմավիրից այնտեղ են տեղափոխվել հեթանոսական կուռքերը, քաղաքի մոտ տնկել անտառ։ Բագարանում քրմապետ է եղել Երվանդի եղբայր Երվազը։ Սակայն Արտաշես Ա-ն, գրավելով թագավորությունը, սպանել է Երվանդին ու Երվազին, կուռքերը Բագարանից տարել Արտաշատ և իր զորավար Սմբատին նվիրել Երվազի 500 ծառաներին։ Սմբատը նրանց բնակեցրել է Մասիսի ստորոտում՝ նոր բնակավայրում, որը նախկինի անունով կոչվել է Բագարան։ Հետագայում Բագարանը կորցրել է իր երբեմնի քաղաքական ու հասարակական դերը։ Միայն IX դ, երբ Աշոտ Բագրատունի Մսակերը գնեց Կամսարականների տիրույթները, Բագարանը դարձավ նախարարական ոստան։ IX դարի վերջին Բագարանը Բագրատունիների նորաստեղծ պետության մայրաքաղաքն էր։ Այստեղ էր Բագրատունիների տոհմական դամբարանը։ Բագրատունյաց թագավորության անկումից հետո Բագարանը նորից անշքացավ։ 1048 թվականին Բագարանը զավթեցին սելջուկները, որոնք ավերեցին քաղաքը, կոտորեցին բնակչությունը։ XII դ սկզբին այն գրավեցին Շահ–ի–Արմենները, իսկ 1211 թվականին՝ ազատագրեցին հայ–վրացական զորքերը։ 1394 թվականին Լենկթեմուրի հորդաները ավերի ու կողոպուտի մատնեցին Բագարանը։

Պատմամշակութային կոթողները

Բագարանում հայտնի են հայկական երեք եկեղեցի՝ ս. Թեոդորոս, ս. Գևորգ, ս. Շուշան։ Դրանցից առաջինը, որը մեր օրերն է հասել կանգուն վիճակում, բայց առանց գմբեթի, կառուցվել է VII դարում։ Այն հիմնադրվել է Բուտ Առավելյան իշխանը 624 թ., իսկ կառուցումն ավարտել է նույն իշխանի կինը՝ Աննան 631 թ.։ Ներքուստ ու արտաքուստ խաչաձև այդ եկեղեցին իր կառուցվածքով հարում է Էջմիածին տաճարին և համարվում է հայկական եկեղեցական ճարտարապետության եզակի կոթողներից մեկը։ Օտարերկրյա հեղինակավոր մասնագետների կարծիքով ս. Թեոդորոս տաճարի կառուցվածքային տարրերը Բյուզանդիայի միջոցով անցել են Եվրոպա և իրենց ազդեցությունը թողել Հունաստանի, Իտալիայի և Ֆրանսիայի մի ամբողջ շարք եկեղեցիների վրա։ Հին ու ակնահաճո կառուցվածք ունի նաև ս. Գևորգ եկեղեցին, որը գտնվում էր բերդի հյուսիսային կողմում և գավառի բնակչության նշանավոր ուխտատեղներից էր՝ կառուցված Պետրոս Գետադարձ կաթողիկոսի և ՀովհաննեսՍմբատ թագավորի օրոք 1030 թ., իսկ ս. Շուշանը հավանաբար կառուցվել էր ավելի ուշ։ Բագարանի եկեղեցիների վրա նշմարված են ավելի քան 10 արձանագրություններ, որոնց թվում են նաև 956 ու 1034 թվականների արժեքավոր երկու արձանագրությունները։ Վերջինիս մեջ հիշատակվում է Վահան անունով մի քահանա, որ իրեն անվանում է «գծող»։

Վաղարշապատ

Վաղարշապատ , քաղաք Հայաստանի Արմավիրի մարզում։ Հայաստանի քաղաքներից մեծությամբ 4-րդն է։ Վաղարշապատ  կա 5 եկեղեցի, որոնցից մեկը՝ Էջմիածնի Մայր Տաճարը, Հայաստանի գլխավոր եկեղեցին է և գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համալիրի մեջ, որը Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնն է։
Վաղարշապատն ունի գլխավոր ճանապարհ դեպի մայրաքաղաք Երևան։ Միացված է Երևանին գյուղերով։ Վաղարշապատից դեպի Երևան մայրուղին 15-16 կմ է։

Անվանումներ

Համաձայն Մովսես Խորենացու «Հայոց պատմության», մինչև Վաղարշապատ կոչվելը քաղաքը անվանվել է Վարդգեսավան, իսկ դրանից առաջ Արտիմեդ։

Արտիմեդ

Բնակավայրի Արտիմեդ անվանումը, հավանաբար, պայմանավորված է եղել այնտեղ գտնվող Արտեմիդ՝ Անահիտ աստվածուհուն նվիրված տաճարով։ Այդ ենթադրության օգտին են խոսում 1950-ական թվականներին Մայր և Սուրբ Հռիփսիմե տաճարների պեղումների ժամանակ նրանց հիմքերից հայտնաբերված հեթանոսական տաճարների բեկորները։

Վարդգեսավան

Վարդգես Մանուկը բաժանվելով Տուհաց գավառից, Քասախ գետով գալիս նստում է Շրեշ բլրի և Քասախ գետի մոտ՝ Արտիմեդ քաղաքում Երվանդ արքային խնամախոսելու, որտեղ իր անվամբ հիմնում է Վարդգեսավանը։

Վաղարշապատ

2-րդ դարի առաջին կեսին, ըստ Մովսես Խորենացու, Սանատրուկ Բ-ի որդի Վաղարշ Ա թագավորը Վարդգեսավանը պատում է պարսպով ու մեծ պատվարով, դարձնում թագավորանիստ քաղաք՝ վերանվանելով այն Վաղարշապատ կամ Նոր Քաղաք,Վաղարշ Ա Արշակունու ժամանակից ։ Միջին դարերում, մասնավորապես միջնադարում Վաղարշապատը մերթընդմերթ կոչվել է նաև Էջմիածին, որը համանուն վանքի և ոչ ամբողջ բնակավայրի անունն է։

Սա պատեաց պարսպաւ և հզօր աւանն Վարդգէսի, որի վերայ զՔասախ գետոյ, զորմէ զառասպելն ասեն ՙՀատուած գնացյալ Վարդգէս մանուկն ի Տուհաց գավառեն զՔասախ գետով, եկեալ նստաւ զՇրեշ բլրով, զԱրտիմեդ քաղաքաւ, զՔասախ գետւ կռել կոփել զդուռնն Երուանդայ արքայի։ Այս Երվանդ առաջինն է, Սակավակյացն է, որ ի Հայկյանց, զորոյ զքոյրն կին առեալ Վարդգէսի՝ շինեց զաւանս զայս, յորում և Տիգրան միջին յԱրշակունեաց  նստոյց զհասարակ առաջնոյ գերությանն Հրէից, որ եղև քաղաքիւղ վաճառօք։ Այժմ այս Վաղարշ պատեաց պարսպաւ և հզօր պատւարաւ, և անուանեաց Վաղարշապատ, որ և Նոր քաղաք։

Արտաշատ


Պատմություն
Արտաշատը Հայաստանի հին մայրաքաղաքներից է ։ Կառուցել է Հայոց Արտաշես I թագավորը մ.թ.ա. 180-170-ական թթ. և իր անունով անվանել Արտաշատ ։ Հիշատակվում է հունահռոմեական աղբյուրներում, հայ մատենագրության մեջ։ Ժամանակագիրներն Արտաշատ մայրաքաղաքի մասին գրում են «թագավորանիստ քաղաք», «մեծ ու խիստ գեղեցիկ քաղաք», «Հայաստանի Կարթագեն»։ Արհեստագործության, առևտրի, հայկական հելլենիստական մշակույթի խոշոր կենտրոններից էր։ Արտաշատով էին անցնում Հեռավոր Արևելքից Միջերկրական և Սև ծովերի ափերը ձգվող միջազգային տարանցիկ առևտրի ուղիները, որոնցով փոխադրում էին չինական մետաքս և այլ ապրանքներ։
Քաղաքը տեղադրված էր Խոր Վիրապի ավելի քան 10 բլուրների վրա։ Զբաղեցրել է 400-500 հա տարածություն։ Միջնաբերդը և թաղամասերը շրջափակված էին պարսպապատերով, որոնք իրար էին միացված բլուրների միջև կառուցված նեղ «միջանցքներով»` նման եղանակով ստեղծելով պաշտպանական ամրությունների հզոր համակարգ։ Պարսպապատերը` մոտ 10 կմ երկարությամբ, կառուցված էին տեղական կարմրավուն քարից և մոխրագույն մարմարից։ Քաղաքը երեք կողմերից պաշտպանված էր գետի ջրերով, չորրորդ կողմից՝ ջրով լցված արհեստական խանդակով։ 58 թ. հռոմեացի զորավար Կորբուլոնը, գրավելով քաղաքը, հրկիզել և ավերել է՝ պատճառաբանելով լայնածավալ պարիսպներով բոլորված քաղաքը պահելու անհնարությամբ։ Մինչ այսօր պահպանվել են պարիսպների մնացորդները, երևում են խանդակների հետքերը։ Պաշտպանական համակարգի մեջ մտնող միջնաբերդը, պալատական, վարչական համալիրները, ավագանու բնակարանները, զորանոցներն ու զինանոցները կառուցվել են բլրախմբի հյուսիս - արևելյան ծայրում գտնվող ամենաբարձր  և ամենաընդարձակ բլրի վրա։ Բլուրներից հյուսիս և հյուսիս-արևելք տարածվում էին քաղաքային թաղամասերը։ Կառուցապատված է եղել հելլենիստական քաղաքաշինության կանոններին համապատասխան։ Ուներ ջրամատակարարման համակարգ։ Լինելով հելլենիստական տիպի քաղաք՝ ամենայն հավանականությամբ պետք է ունենար ամֆիթատրոն։ Մ.թ.ա. 53 թ. Հայոց թագավոր Արտավազդ II-ի պալատում բեմադրվել է Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ողբերգությունը։ Արտաշատում էր գտնվում քաղաքի հովանավոր աստվածուհուն՝ Անահիտ դիցուհուն նվիրված հեթանոսական հանրահայտ մեհյաններից մեկը։ Քաղաքից ոչ հեռու, Երազամույն կոչված տեղում հեթանոսական Տիր աստծու մեհյանն էր։ Բլուրներից մեկի վրա, որտեղ գտնվում էր արքունի բանտը, հետագայում հիմնվեց Խոր Վիրապ վանական համալիրը։ Սա հայ ժողովրդի նվիրական ուխտատեղիներից է, քանի որ, ըստ ավանդության, տեղի վիրապում, Հայոց Տրդատ III թագավորի հրամանով, 14 տարի բանտարկված է եղել Հայաստանում քրիստոնեությունը հաստատող Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։ Քաղաքը մի քանի կամուրջներով կապվում էր Արաքսի հակադիր ափին։ Դրանցից մեկի՝«Տափերականի» կամ «Արտաշատի կամրջի» մասին մնացել է հիշատակություն։
Արտաշատը բազմիցս ենթարկվել է ավերածությունների, սակայն քաղաքի իրական անկումը սկսվում է Հայաստանի մայրաքաղաքը Դվին տեղափոխելու ժամանակներից , ինչը կապված էր Արաքս և Մեծամոր գետերի հուների փոփոխության հետ։ Արտաշատի համար կործանարար էին նաև 360-ական թթ. պարսից Շապուհ II-ի կողմից Արտաշատ քաղաքի ավերումը և բնակչության գերեվարությունը։ Կորցնելով իր հզորությունն ու փառքը՝ Արտաշատը դեռ երկար ժամանակ պահպանում է քաղաքային նշանակությունը, միայն 7-րդ դ. երբեմնի խոշոր և ծաղկուն քաղաքից մնում է ոչ մեծ ավան՝ կից ամրոցով։

Երվանդաշատ

Երվանդաշատ, Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքը։ Հիմնադրել է Երվանդ Դ Վերջին թագավորը մթա III դ վերջին, Այրարատ նահանգի Երասխաձոր գավառում։ Երվանդը արքունիքը փոխադրում է միակտուր ապառաժ բլուրի վրա, որը շրջապատում է Երասխը, կառուցում նոր մայրաքաղաք։ Նա բլուրը պարսպապատում է, պատերի մեջ դնում է պղնձյա դռներ, ներքևից մինչև դռները կառուցում երկաթե սանդուղքներ, և դրանց մեջ՝ որոգայթներ դավադիրներին բռնելու նպատակով, քաղաքին ջուր մատակարարելու համար մինչև գետի մակերևույթը, պարիսպների տակ տեղ–տեղ փորել է տալիս։ Սակայն մայրաքաղաքը տեղափոխվել է ոչ այնքան բնակլիմայական պայմաների, որքան քաղաքական անցքերի պատճառով. Արմավիրին տիրել է Արտաշեսը, ուստի Երվանդը հարկադրված էր նոր մայրաքաղաք հիմնադրել։ Երվանդաշատը մեծ քաղաք է եղել, որտեղ բացի հայերից բնակվել է նաև Տիգրան Մեծի օրոք նվաճված երկրներից գաղթեցված բնակչություն։
Երվանդաշատը 360–ական թթ կործանել են պարսից զորքերը։ Պահպանվել են Երվանդաշատի ավերակները։ Պահպանվել են պարիսպների հետքերը, փողոցների ու շենքերի փլատակները, ինչպես նաև խաչքարեր և վիմագիր արձանագրություններ։
Երվանդաշատը Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքն է. հաջորդել է Արմավիրին։ Հիմնադրել է Երվանդ Դ Վերջին թագավորը Երասխ գետի ձախ ափին՝ Ախուրյանի հետ միախառնման տեղում։ Ավերակները հայտնաբերվել են այժմյան Արմավիր մարզկենտրոնից հարավ-արևմուտք՝ Բագարան և Երվանդաշատ գյուղերի միջակայքում։ Երվանդաշատի վերաբերյալ արժեքավոր տեղեկություններ է հաղորդում Մովսես Խորենացին։ Մ. թ. ա. 189 թ-ին Արտաշես Ա-ն Մեծ Հայքում իրեն թագավոր հռչակելուց հետո հիմնադրել է երկրի նոր՝ Արտաշատ մայրաքաղաքը։ Երվանդաշատը 360-ական թվականներին կործանել են Պարսից Շապուհ II արքայի զորքերը։

Արմավիր

Արմավիր, գրաբար՝ Արմաւիր, գտնվում է Արմավիրի մարզային կենտրոն հանդիսացող Արմավիր քաղաքից 7/8 կմ հարավ-արևմուտք, Արարատյան դաշտում, այժմյան Արմավիրի մարզի Արմավիր, Հայկավան և Ջրաշեն, Նոր Արմավիր գյուղերի հարևանությամբ։
Խորենացու պատմագիրության հիման վրա հայագետ-պատմաբան Միքայել Չամչյանի կողմից կազմած Հայկազունիների արքայատոհմի ժամանակագրության համաձայն, Հայկազունիներից՝ Արմենակ - Արամանյակը և նրա որդի Արամայիսը, մ.թ.ա. 2-րդ հազարամյակի 21 - 20-րդ դարում Երասխաձորում հիմնեցին Արմավիր քաղաքական կենտրոնը։ Արմավիրը Ազա անունով մ.թա. 16-8-րդ դդ Դաշտային Էթիունի թագավորության Ազա երկրի կենտրոնն էր։ Մ.թ.ա. 8- 5-րդ դդ Արմավիրը ընդգրկվեց Վանի Արարատյան թագավորության կազմում։ Արա Գ - Արգիշտի Ա Հայկազունիների Արմավիր մայրաքաղաքի արևմտյան ծայրամասում հիմնադրեց իրեն անունով բերդաքաղաք - վարչական կենտրոններից մեկը՝Արգիշտիխինիլի, մ.թ.ա. 4-1-ին դդ՝ Երվանդունիների հայոց Արմավիր մայրաքաղաքը։ Մեծ Հայքի հավատքա-մշակույթային կենտրոնը։ Ք.հ. 8-րդ դ Ա նախարարական տների կենտրոն էր, 9-13-րդ դդ՝ Արմավիր քաղաք։ 13-րդ դարից՝ Ալիսո և Բլուր գյուղ-ագարակներ։ Ավերվել է 18-րդ դարում։

Արմավիրի անվանումները ըստ հայ և օտար պատմիչների

Արամայիր, Արամուրիա, Արգիշտի, Արգիշտիխիանա, Արգիշտիխինիլինի, Արգիշտիհինիլի, Արմայիր, Արմավիա, Արմավ ի-արա, Արմավիր Հին, Արմաուրիա, Արմորիա, Բլուր,«ՙԼքված մայրաքաղաք»-Բլուր, Պլուր - Բլուր/, BLUR, դամբարանավայր, բնակատեղի։ Արմավիրի տարածաշրջանից և Բլրի մերձակայքից գտնվել են բազմաթիվ սեպագիր արձանագրություններ։

Հիմնադրումը ըստ Մովսես Խորենացու

Մովսես Խորենացու «Հայոց պատմության» առաջին գրքի 10-12-րդ բաժինները պարունակում են տեղեկությունները, ըստ որի Հայկազունիների քաղաքական կենտրոնը Հարք-Տարոնից տեղափոխվում է Արարատյան դաշտ, որտեղ հիմնադրվում է Արմավիրը։ Մովսես Խորենացին Արմավիրի հիմնադրումը վերագրում է Հայկ Նահապետի թոռ Արամայիսին.

Արամայիսն իր բնակության համար տուն է շինում գետի ափին մի բլուրի վրա և իր անունով այն կոչում է Արմավիր, իսկ գետի անունը իր թոռան՝Երաստի անունով դնում է Երասխ»։

Արմավիրի և Սոսյաց անտառի տեղադրությունը

Արմավիր քաղաքը և քաղաքի չորս դին փռված Սոսյաց անտառը տեղակայված էին Արարատյան դաշտի Արագածոտն գավառում, նախկինում Երասխ գետի կամ Արմավիր գետի աջ և ձախ ափերի՝ Արմավիրի Արևելյան և արևմտյան բլուրների և դրանցը հարող տարածքների վրա՝ այժմյան Արմավիրի մարզի Արմավիր, Հայկավան,Ջրաշեն և Նոր Արտագերս, Բամբակաշատ, Նոր Արտագերս, Նոր Արմավիր, Նալբանդյան, Այգեշատ, Ջանֆիդա և Ամասիա գյուղերի շրջագծում:


Տուշպա- Վան

Տուշպա,  հին քաղաք, Վանի թագավորության ծաղկման ժամանակաշրջանի մայրաքաղաքը։ Տուշպան գտնվում էր Վանա լճի ափին, ժամանակակից Վան քաղաքի արևմտյան ծայրամասում։ Տուշպայի ճարտարապետության գլխավոր տարրն էր ուրարտական թագավորների գլխավոր նստավայր հանդիսացող Վանի ժայռը։ Ռուսա Բ թագավորի իշխանության ժամանակ թագավորության մայրաքաղաքը տեղափոխվել է Տուշպայից մոտակայքում գտնվող Ռուսախինիլի նորակառույց բերդ, իսկ Տուշպան ուրարտական քաղաք էր մնում մինչև մ.թ.ա. 6-րդ դարի սկիզբը, երբ այն հողին հավասարեցրին մեդիացիները։

Ուսումնասիրման պատմություն

Վանի ժայռի առաջին ուսումնասիրություններն իրականացվել են ֆրանսիացի երիտասարդ գիտնական Էդուարդ Շուլցի կողմից 19-րդ դարի սկզբին։ Շուլցն իր ֆրասիացի գործընկերների կողմից գործուղվել էր Վան` Վանա լճի ափին քաղաքի կառուցմանը Ասորեստանի թագուհի Շամիրամի մասնակցության մասին հայ միջնադարյան պատմիչ Մովսես Խորենացու հաղորդագրությունը հետազոտելու նպատակով։ Այսպիսով, Շուլցը կարծում էր, որ Տուշպան և Վանի ժայռը, մասնավորապես, ասորական մշակութային հուշարձաններ են։ Շուլցը կատարեց իր հայտնագործած ժայռապատկերների և սեպագիր արձանագրությունների էսքիզները, և, չնայած ինքը` գիտնականը, 1829 թվականին սպանվեց քրդերի կողմից, նրա աշխատանքի նյութերը 1840 թվականին հայտնվեցին Ֆրանսիայում և հրապարակվեցին։ Շուլցը, մասնավորապես, պատճենել էր ուրարտական թագավոր Արգիշտի 1-ինի Խորխորյան ժայռափոր տարեգրությունը` Վանի թագավորության պատմության կարևորագույն փաստագրություններից մեկը, որ փորագրված էր Վանի ժայռի արևմտյան հատվածում և որը, արդյունքում, 20-րդ դարի սկզբին մեծապես վնասվել է թնդանոթային արկերից։
Այն բանից հետո, երբ պարզվեց, որ Շուլցի պատճենած արձանագրություններն ասորերեն չեն, նոր ենթադրություն ծագեց, թե դրանք գրված են հայերենով։ Այդ ենթադրությունը ևս հաջողություն չունեցավ, և 19-րդ դարի վերջին պատմական գիտության մեջ ամրապնդվեց այն գաղափարը, որ Տուշպան մինչ այդ անհայտ ուրարտական քաղաքակրթությանը պատկանող քաղաք է։ 19-րդ դարի վերջին Տուշպայում պեղումներ իրականացրին Բրիտանիայի թանգարանի և Գերմանիայի արշավախմբերը։ Այդ գիտարշավների ընթացքում հայտնաբերված արժեքավոր նյութերը հարստացրին բրիտանական և բեռլինյան թանգարանները, աշխատանքների արդյունքում հրատարակվեց Լեման-Հաուպտի բազմահատոր աշխատությունը։
1915-1916 թվականներին, երբ Վանը գրավված էր Ռուսական կայսրության զորքերի կողմից, Տուշպայում պեղումներն իրականացնում էր Ռուսական հնագիտական միության արշավախումբը` Հ. Ա. Օրբելու և Ն. Յա. Մառի գլխավորությամբ։ Այդ արշավախմբին բախտ վիճակվեց պեղել Սարդուրի 2-րդի տարեգրությունը` Վանի թագավորության ուսումնասիրության համար ևս մեկ կարևոր փաստագրություն` թաղված Վանի ժայռի հյուսիս-արևելյան լանջի խորշերում։





Ռուսական հնագիտական միության արշավախմբից հետո Տուշպայում լայնամասշտաբ պեղումներ այլևս չեն իրականացվել։ Ոչ մեծ հետախուզական աշխատանքներ իրականացվել են անգլիական արշավախմբի կողմից 1948 թվականին։ Այդ ընթացքում Տուշպա քաղաքը մեծապես տուժել էր պարբերական անլեգալ պեղումներից:
Երկար ժամանակ գիտնականները կարծում էին, որ մայրաքաղաքը Տուշպայից Ռուսախինիլի տեղափոխել է Ռուսա 1-ինը, որը, ինչպես ենթադրվում էր, պայմանավորված է եղել մ. թ. ա. 735 թվականին Սարդուր 2-րդի դեմ Թիգլաթպալասար 3-րդի արշավանքի ժամանակ Ասորեստանի բանակի կողմից մայրաքաղաքի ավերումով։ Սակայն, այն բանից հետո, երբ իրականացվեցին այժմ Արևմտյան Ադրբեջանի տարածքում գտնվող ուրարտական ամրոցների պեղումները և հայտնաբերվեցին ուրարտական նոր սեպագիր արձանագրություններ, պարզ դարձավ, որ մայրաքաղաքի տեղափոխումը տեղի է ունեցել ավելի ուշ, և այն իրականացրել է Ռուսա 2-րդը։

Պատմություն

Հիմնադրման շրջան

Տուշպայի` Ուրարտուի կենտրոններից մեկը դառնալու մասին առաջին վկայությունները վերաբերում են Սարդուրի I արքայի տիրապետության տարիներին, այսինքն` ուրարտական արքայատոհմի ձևավորման ժամանակներին։ Սարդուրի I-ի արձանագրություններով քարեր են հայտնաբերվել Վանա ժայռի արևմտյան ստորոտին։ Ուրարտուն` որպես պետություն, ձևավորվել է հարևան Ասորեստանի հետ մշտական հակամարտությունների պայմաններում և մինչ Սարդուրի I-ի ու նրա որդու`Իշպուինիի տիրապետության տարիները ուրարտական բանակը բավական ուժեղ չէր, որ դիմադրեր Ասորեստանի ներխուժումներին դեպի երկրի կենտրոնական տարածքներ. Վանա լճի շուրջը գտնվող ուրարտական բերդերից շատերն ասորեստանցիների կողմից ավերվել էին նախորդ տարիների ընթացքում։ Սակայն ավելի որակյալ երկաթե գործիքների միջոցով ուրարտացիները հետզհետե կատարելագործում են պաշտպանական շինություններ կառուցելու իրենց տեխնոլոգիան,Հայկական լեռնաշխարհում կառուցում են մի շարք բերդեր` դրանով իսկ կանխարգելելով ասորեստանցիների անարգել մուտքը դեպի կենտրոնական Ուրարտու։ Դրանից հետո ուրարտական արքաները հնարավորություն ստացան զարգացնել գյուղատնտեսությունը և զբաղվել երկրի բարենորոգումներով։
Ուրարտական պետության կենտրոնի տեղի ընտրության պայմանավորված էր մի շարք հանգամանքներով. նախ, Վանա լճի ափը հարմար էր նրանով, որ լիճը զգալիորեն մեղմացնում էր Հայկական լեռնաշխարհի խիստ ձմեռային կլիման. այնտեղ ձմռանը ջերմաստիճանը կարող է իջնել մինչ −40 °C, երկրորդ` լճափի ժայռը ծառայում է որպես բնական ամրություն, և երրորդ` հավանաբար Վանա ժայռի հետ էր կապված Շիվին աստծո պաշտամունքը, որի պաշտամունքային կենտրոնն էլ, ըստ ենթադրության, եղել է Տուշպան։

Thursday, May 26, 2016

Առյուծն ու գառը

          Մի անգամ առյուծի վանդակը գառ բերեցին: Գառնուկը այնքան միամիտ էր, որ գազանների թագավորից չվախեցավ: Հիմարիկ գառը պարզ պլշած աչքերով նայեց առյուծին: Առյուծը նրան խղճաց և չկերավ: Նա այդ օրը քաղցած քնեց:

Պատատուկն ու մողեսը

                     

Պատատուկը փաթաթված էր ծեր ծառին: Նա ծառին ասաց.
 -Ծերուկ, դու ինչի համար ես իմ ոտքերի տակ ընկնում:
Ծառը նրան ուշադրություն չդարձրեց: Հետո պատատուկը մամխուն ասաց.
 -Լսի ̒ր, դու իմ աճին խանգարում ես:
Մամխին էլ նրան ուշադրություն չդարձրեց: Մողեսը լսում էր, թե պատատուկը ինչպես է խոսում մամխու և պատատուկի հետ: Մողեսը չդիմանալով ասաց.
 -Պատատո ́ւկ, խելքիդ տալու տեղը, բոյիդ ես տալիս: Դու չես հասկանում, որ այս ծառը չլինի անցնողները քեզ կպոկեն:

                  

Ընկուզենին և ծփին

                                                       

         Մի օր, ընկուզենին տեսավ, որ իր կողքին ծփի է աճել և խանգարում է իր պտուղների աճին: Ընկուզենին ասում է, որ դու ինձ խանգարում ես, դու պտուղներ չունես, միայն սաղարթախիտ տերևներ ունես, դու կչորանաս: Ընկուզենու պտուղները սկսում էն հասնել: Արդեն ընկուզենին մեծ-մեծ ընկույզներ ուներ:
Մի անգամ զինվորների մի խումբ անցավ ընկուզենու մոտով: Նրանք տեսան ընկուզենուն, հարձակվեցին ծառի վրա և պռճոկեցին ընկույզներն ու  ճյուղերը: Ծառի վրա ոչ մի բան չկար: Ծփին ասաց, որ պետք չէ  ուրիշի բախտը գուշակել: Ծփին ապրում էր առանց ոչ մեկին նախանձելու, իսկ ընկուզենին փորձում էր բուժել իր ճյուղերը:




Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...