Դաս 1 (19.09-23.09.17թ)
Դասարանական աշխատանք
1.Կենդանի օրգանիզմների ընդհանուր բնութագիրը,ծագումը
3.օգտագործումը բնության մեջ և մարդու կյանքում
Լրացուցիչ աշխատանք
Սովորել դաս 3-ը /դասագրքից/, նայել նշված հղումները, փորձել թարգմանել:
Ինչպե՞ս ապացուցել բակտերիաների առկայությունը ամենուր, ինչ կլիներ եթե բնության մեջ չլինեին բակտերիաները :
Միկրոօրգանիզմները մասնակցում են լեռնային ապարների հողմահարության, հողագոյացման պրոցեսներում: Նրանցից է որոշ չափով կախված հողի բերքատվությունը: Միկրոօրգանիզմները մասնակցում են օրգանական նյութերի հանքայնացման պրոցեսում, մատակարարելով բույսերին անհրաժեշտ տարրեր՝ ածխաթթվի, ամոնիակի, ֆոսֆորական թթվի ձևով: Հողի միկրոօրգանիզմների մասնակցությամբ օրգանական նյութերի մի մասը վեր է ածվում հումուսի: Որոշ միկրոօրգանիզմներ առաջացնում են և արտաքին միջավայր են արտաթորում թթուներ, ինչպես օրգանական՝ կաթնաթթու, քացախաթթու, այնպես էլ հանքային: Մի շարք տեխնոլոգիական պրոցեսներում անմիջականորեն մասնակցում են այդ մանրեները ( օրինակ՝ հացագործություն, գինեգործություն, կաթնամթերքների, էթիլ և բութիլ սպիրտների, կիտրոնա ևկաթնաթթվի, հակաբիոտիկների, ֆերմենտների, վիտամինների ստացումը):

No comments:
Post a Comment