Tuesday, September 26, 2017

Գավրոշ 5-8 (երկրորդ մաս)

Բառային, տեքստային առաջադրանքներ.
  • Բացատրիր տրված բառերը բառարանի օգնությամբ. անխռով, ջանալ, կոկարդ, զարհուրելի, որոտ, ամեհի, երերալ, վեհ, ճաղատ, սոսկում, խանդավառ,
անխռով- Անվրդով, չհուզված, չհուզվող:
ջանալ-  Ջանք թափել՝ ճիգ գործադրել որևէ ցանկալի արդյունքի հասնելու համար, որևէ նպատակի
ուղղված ջանքեր գործադրել:
կոկարդ- Գլխարկի վրա փակցվող մետաղե կլոր կամ ձվաձև նշան՝ գդականիշ, որ կրում էին գլխավիրապես զինվորականները և պետական պաշտոնյաները:
զարհուրել- Սարսափել, սարսափահար լինել, ահաբեկվել:
որոտ- Սարսափել, սարսափահար լինել, ահաբեկվել:
ամեհի- Անսանձ, անզուսպ, կատաղի:
երերալ-Մեղմորեն այս ու այն կողմ շարժվել՝ տարուբերվել՝ տատանվել:
վեհ- Բարձր՝ վսեմ արժանիքներ ունեցող, ընտիր, ընտրյալ, վսեմ: Վեհ մարդ՝ հերոս: 
ճաղատ- Գլխի մազերը թափված, քաչալ, լերկ գլխով:
սոսկում- Սարսափ, վախ, երկյուղ, ահ:
խանդավառ-Խանդով՝ եռանդով՝ ոգևորությամբ վառված, ոգևորությամբ լցված՝ տոգորված՝ բորբոքված,
խանդավառությամբ լցված:

  • Գավրոշն այս աշխարհի գործերի մասին ունեցած իր փորձից հասկացավ, որ Օվերնցին հարբած է: — Ի՞նչ կյանքի փորձ ուներ Գավրոշը:
Նա, որ այդքան դրսում էր մնսացել, նա շատ էր տեսել մարդկանց և տարբերում էր, թե ինչպիսի վիճակում է այդ մարդը։

  • Ահա թե ծերությունից դողացողները ինչ են սովորեցնում նրանց, ովքեր վախից դողում են: — Ի՞նչ են սովորեցնում:
Իմ կարծիքով նրանք սովորեցնում են, որ պետք չէ վախենալ ոչ մի բանից։ Պիտի միշտ լինես անվախ, որ կարողանաս խաղթահարել բոլոր տեսակի դժվարությունները։

  • Այս երկխոսությունը Գավրոշի բնավորության ի՞նչ գիծ է ի դերև հանում.
— Տամ քեզ իմ զենքը:
— Չէ, մեծ հրացանը տուր:

Իմ կարծիքով նա անվախ, քաջ տղա է, որ փոքր զենքը թողնում է և մի անգամից անցնում է մեծին։ Նա ուզում էր բոլորին հավասար լինել։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...