Wednesday, September 13, 2017

Քիմիա

Քննարկվող հարցեր՝

  1. Ինչ է ուսումնասիրում քիմիան,քիմիայի ուսումնասիրման ոլորտները
Քիմիան ուսումնասիրում է նյութերը, նրանց բաղադրությունը, կառուցվածքը, հատկությունները և կիրառումը։

  1. Ինչպիսի բնագիտական գիտություններ գիտեք
Ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, աստղագիտություն, էկոլոգիա

  1. Ինչ է նյութը և մարմինը
Մեզ շրջապատող բոլոր առարկաները կոչվում են ֆիզիկական մարմին։ Այն ինչից կազմված են ֆիզիկական մարմինները կոչվում են նյութեր։

  1. Տնային առաջադրանքներ`Ինչ նյութերից են կազմված հետևյալ մարմինները՝քանոնը,արձանը,ամանեղենը,զարդերը                   
         քանոն- փայտ, երկաթ, պլաստմասս
         արձան- քար, ոսկի, արծաթ, կավ, գիպս, մոմ
         ամանեղեն- ապակի, կերամիկա, կավ, ճենապակի, ապակի, պլաստմասս, փայտե
         զարդեր- ոսկի, արծաթ, երկաթ, քար, սպիտակ ոսկի

Պարզաբանեք քիմիա բառի իմաստը:

Քիմիա բառը լայն տարածում է ստացել  18-րդ դարում։ Շատ լեզուներում այն ունի միևնույն ձայնարկությունը՝ հնչեղությունը։ Օրինակ անգլերեն – chemistry, ֆրանսերեն – chimie, գերմաներեն – chemie, ռուսերեն –химия։  “Քիմ” և “քեմ” արմատները կան նաև այլ լեզուներում քիմիա գիտության  անվանման մեջ։ Բայց մինչ օրս պարզ չէ թե երբ է առաջացել “քիմիա” բառը և ինչ նշանակություն է այն ունեցել։  “Քիմիա” տերմինը անտիկ հունական գրականության մեջ առաջին անգամ օգտագործել է հույն փիլիսոփա  Զոսիմը 5-րդ դարում և այն ունեցել է նստեցում, լցնում և խառնում նշանակությունը։ Շատ հետազոտողներ ենթադրում են, որ “Քիմիա” տերմինը առաջացել է մ.թ.ա, 5-րդ դարում հունական տիրապետության տակ գտնվող հին Եգիպտոսի անվանումից  Chemi կամ Chumi – , “սևահող” կամ “սևահող երկիր”, այսինքն եգիպտական գիտություն։ Հին հունական լեզվում կան մի շարք բառեր, որոնցից  ևս  կարող էր առաջանալ “Քիմիա” տերմինը։ Այսպես   քիմոս՝ χυμός բառը որը օգտագործվում էր բժշկության  և դեղագործության մեջ  նշանակում է  “հյութ”, իսկ քիմա՝ χύμα բառը նշանակում է “ձուլում” և վերաբերվում է մետաղների հալմանն ու ձուլմանը։ Այսպիսով շարադրվածից երևում է առաջին,  որ “Քիմիա” տերմինի առաջացումը կապված է հելենական Եգիպտոսի և անտիկ  Հունաստանի հետ, որոնց հետ մեծ շփումներ ունեին հայերը, և, երկրորդ, որ  այն այն նշանակել է գիտություն, որը կապված է մետաղների ձուլման, հանքերի շահագործման և տարբեր դեղերի ու թուրմերի պատրաստման հետ։ Հավաստի հայտնի է, որ Հայաստանի տարածքում, դեռևս հինգ հազար տարի առաջ յուրացվել է մետաղների ստացումն ու մշակումը, որի լավագույն ապացույցն է Մեծամորում հայտնաբերված աշխարհի ամենահին մետաղաձուլարանը։ Այսպես անտիկ ժամանակներում  հայտնի յոթ մետաղները և մոլիբդենը հայտնի են եղել հայերին և իրենց արտացոլումն են ստացել բուն հայկական արմատ ունեցող իրենց անուններում։ Պետք է նշել, որ Հայաստանում զարգացած է եղել նաև խեցեգործությունը, ապակեգործությունը, արծնու և ներկերի արտադրությունը, դեղերի, թուրմերի, խմիչքների պատրաստումը և այլն։ Ասվածից հետևում է, որ հին հայերը ծանոթ են եղել “Քիմիա” գիտության ուսումնասիրության ոլորտին պատկանող նյութերի հատկություններին, նրանց ստացման եղանակներին։ Հետևաբար այս բոլորը պետք  իրենց արտացոլումը գտնեին հայկական բառերի և բառարմատների մեջ։  Հայտնի է, որ մ.թ.ա  17-դ դարում  հիքսոսները (Hiksos, Haikos) գրավել և 1750-1580 թթ  կառավարել են Եգիպտոսը, հիմնելով Ավարիս մայրաքաղաքը։ Ըստ  Ս.Այվազյանի  հիքսոս բառը ստուգաբանվում է, որպես հայեր Սասունից։ Հայերը եգիպտացիներին փոխանցեցին իրենց  իմաստությունը  մետաղների ձուլման և հանքերի մշակման  վերաբերյալ, նրանց ծանոթացրին անիվի,  մարտակառքերի պատրաստման գաղտնիքներին։ Վերհիշենք հայերեն գրերով Մեսրոպ Մաշտոցի գրած առաջին նախադասությունը՝ Ճանաչել զիմաստությիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ։  Այստեղ Մաշտոցը խրատում է ճանաչել գիտությունը, հասկանալ հանճարի խոսքն ու գիրը։ Ըստ մեզ իմաստ բառը նշանակում է գիտելիք-գիտություն։ Հետևաբար կարելի է ենթադրել, որ եգիպտացիները  հիքսոսներից ստացած գիտելիքները  անվանում են  Hikimast   – հայերի գիտություն։ Մ.թ.ա 5-րդ դարում  Եգիպտոսը ընկնում է Հունաստանի տիրապետության տակ և հույները  եգիպտացիներից ծանոթանում են հայերի գիտությանը՝  Հիմաստին Քիմիային: Կարելի է նշել, որ հայերենում քամ և քիմ արմատով կան մի շարք բառեր, որոնք առնչվում են լուծույթներին և հոտերին, օրինակ՝ քամել և քիմք բառերը:

Սովորել էջ 5-10,վարժ.էջ 7,11


No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...