Monday, September 25, 2017

Ալբերտ Այնշտայն

Ալբերտ Այնշտայնը (մարտի 14 1879 — ապրիլի 18 1955) գերմանացի մեծ ֆիզիկոս-տեսաբան, համարվել է 20-րդ դարի ամենամեծ ֆիզիկոսը։ Նրա գիտական հանճարը փայլատակել է ժամանակակից ֆիզիկայի արմատական պրոբլեմների լուծման բնագավառներում։ Մեծ գիտնականի մասին գրվել են հազարավոր գրքեր, տրվել են շատ գնահատականներ։ Եղել է ժամանակակից ֆիզիկայի ամենամեծ դեմքը իր մեծ ու համապարփակ գիտելիքներով, բարդ ու դժվարամարս գաղափարների, տեսությունների և գիտական վարկածների կծիկը բացելու իր անօրինակ ընդունակություններով։ Էյնշտեյնը բացառիկ երևույթ է գիտության պատմության մեջ։ Ծնվել է Ուլմում։ 14 տարեկան հասակում տեղափոխվել է Շվեյցարիա, ուր ավարտել է Ցյուրիխի պոլիտեխնիկումը։ Աշխատել է Պրահայոմ, Բեռլինում։ 1933-ին, հալածվելով Գերմանիայի ֆաշիստական կարգերից, փոխադրվել է ԱՄՆ, ուր մինչև իր կյանքի վերջը աշխատել է Պրինստոնի հեռանկարային հետազոտությունների ինստիտուտում։
Գիտության մեջ նրա մեծագույն նվաճումը հարաբերականության տեսությունն է, որն արմատապես փոխեց մեր պատկերացումները տարածության, ժամանակի և մատերիայի մասին։ Երբ 1921-ին Այնշտայնը Նոբելյան մրցանակի է արժանանում լույսի մասնիկի՝ ֆոտոնի տեսական հայտնագործության ու լուսաէֆեկտի երևույթի քվանտային տեսության ստեղծման համար, իրեն հատուկ հումորով զարմանում է, որ ինքն այդ մրցանակը պետք է ստանար դեռևս 1905 թվին, երբ ստեղծել էր հարաբերականության հատուկ տեսությունը։ Գիտության պատմաբանները նրա հարաբերականության հատուկ տեսությունը դասում են ամենամեծ ֆիզիկական տեսությունների շարքում, Իսահակ Նյուտոնի մեխանիկայից և Ջեյմս Մաքսվելի էլեկտրադինամիկայից հետո։ Այս երեք մեծ հայտնագործությունները դարձան ժամանակակից ֆիզիկայի (1895-1904) հիմնաքարերը, որոնք ապահովեցին առաջատար դերը բնագիտության մեջ։ Նկատի ունենալով, որ մեծ գիտնականի ժառանգությունը վաղուց դարձել է գիտության սեփականությունը, կանգ առնենք միայն նրա այն հայտնագործությունների վրա, որոնց համար նա արժանացել է Նոբելյան մրցանակի։ 1905-ին, ելնելով հարաբերականության հատուկ տեսությունից, նա արտածել է միջուկային ֆիզիկայի մեջ արտակարգ կարևոր, մի հակիրճ, բայց բովանդակալից բանաձև, որը մտել է բոլոր դասագրքերի մեջ։
Վիթխարի նշանակություն ունի լույսի ճառագայթման քվանտային տեսությունը։ Նա տեսականորեն առաջադրել է լույսի մասնիկի՝ ֆոտոնի գաղափարը, որը փորձով հայտնագործվեց 1922 թվականին Ա. Քոմփթոնի կողմից։ Լուսաէֆեկտի ուսումնասիրությամբ զբաղվել են շատ գիտնականներ (Հ. Հերց, Ա. Ստոլետով, Ֆ. Լենարդ և ուրիշներ), սակայն այդ ուշագրավ երևույթի քվանտային տեսության մշակումը տվել է Այնշտայնը։ Նա արտածել է լուսաէֆեկտի հիմնական հավասարումը, որը այլ բան չէ, քան էներգիայի պահպանման և փոխակերպման օրենքը լուսաէֆեկտի գործընթացում։ Ծանոթանալով Այնշտայնի հետ, մեծագույն սրախոս Բեռնարդ Շոուն դիմել է մեծագույն գիտնականին. «Դուք ութ հոգի եք, ընդամենը ութ հոգի»։ Այնշտայնը չի հասկացել նրան, շփոթվել է։ Շոուն շարունակել է. «Պյութագորաս, Պտղոմեոս, Արիստոտել, Կոպեռնիկոս, Գալիլեյ, Կեպլեր, Նյուտոն, Այնշտայն»։Մի քանի փաստեր Ալբերտ Էյնշտեյնի մասին:
Մի անգամ Էյնշտեյնը մտածմունքների մեջ ընկած փողոցով քայլելիս հանդիպում է ընկերոջը և նրան հրավիրում իրենց տուն.
-Երեկոյան կգաք մեր տուն, մեր մոտ կլինի նաև պրոֆեսոր Սթիմսոնը:
Ընկերը զարմանում է.
-Բայց պրոֆեսոր Սթիմսոնը ես եմ:
Էյնշտեյնն առարկեց.
-Դա կարևոր չէ, միևնույն է կգաք:
Էյնշտեյնը հայտնի էր նրանով, որ գրառումներ էր կատարում այն ամենի վրա, ինչ ձեռքի տակն էր ընկնում (մտքի թելը չկորցնելու համար): Մի անգամ նրա կնոջը հրավիրեցին հայտնի աստղադիտարան՝ նոր հեռադիտակի բացման արարողությանը: Արարողությունից հետո նրա համար մի փոքր էքսկուրսիա կազմակերպեցին: Նրա ուղեկցորդը, հեռադիտակը մատնացույց անելով, հայտարարեց.
-Այս սարքի շնորհիվ մենք մոլորակի գաղտնիքներն ենք բացում:
Սրան Էյնշտեյնի կինը պատասխանեց.
-Զարմանալի է, իսկ իմ ամուսնուն դրա համար բավական է մատիտի մի կտոր եւ լուցկու տուփ:                                                                                    

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...