Tuesday, September 5, 2017

Ինչ է Ֆիզիկան

Ֆիզիկա, գիտություն, որն ուսումնասիրում է բնության հիմնարար օրենքները, փորձում է բացատրել դրանց տարբեր դրսևորումները։ Ֆիզիկայի առաջնային խնդիրը տիեզերքի տարրական բաղկացուցիչ մասնիկների և նրանց փոխազդեցության բնութագրումն է, ինչպես նաև այդ հիմնարար սկզբունքների հիման վրա այլ ֆիզիկական համակարգերի վերլուծությունը։ Այլ կերպ ասած, ֆիզիկան ուսումնասիրում է մատերիան և նրա շարժումը տարածության և ժամանակի միջով՝ մեկտեղելով դրանց հետ կապված էներգիայի և ուժի հասկացությունները։
Ֆիզիկան ամենաառաջին ակադեմիական դիսցիպլիններից է, հավանաբար ամենահինը՝ ներառելով իր մեջ աստղագիտությունը։ Վերջին երկու հազարամյակի ընթացքում ֆիզիկան քիմիայի, մաթեմատիկայի որոշ ճյուղերի և կենսաբանության հետ բնափիլիսոփայության կազմում էր, սակայն 17-րդ դարի գիտական հեղափոխությանարդյունքում այն վերածվեց ինքնուրույն հետազոտական գիտության։ Ֆիզիկայի հետազոտությունների դաշտը հատվում է այնպիսի միջդիսցիպլինար գիտությունների հետ, ինչպես կենսաֆիզիկան և քվանտային քիմիան, և նրա սահմանները խստորեն որոշված չեն։ Ֆիզիկայի նոր գաղափարները հաճախ բացատրություն են տալիս այլ գիտությունների հիմնարար մեխանիզմներին, միաժամանակ հետազոտությունների նոր դաշտ են բացում մաթեմատիկայում և փիլիսոփայությունում։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...