Tuesday, September 5, 2017

Ֆիզիկական երևույթներ

Բնության մեջ կատարվում են շատ փոփոխություններ։ Ինչպես՝ ամառը փոխվում է աշունովձյուն է գալիս, կայծակն է որոտում և այլն։ Բնության մեջ կատարվող փոփոխություններն անվանում են բնության երևույթներ։ Վաղ ժամանակներում մարդիկ մտածել են, որ իրենց կյանքը կախված է իրենց շրջապատող աշխարհից, և ձգտել են ավելի շատ բան իմանալ աշխարհի մասին։ Երբ մարդը ուսումնասիրել է բնության երևույթները և չի հասկացել դրանց կայացման պատճառը նրանց վերագրել է գերբնական ուժերին։ Բնության երևույթները բացատրել փորձել են շատ երկրներում՝ ՉինաստանումՀնդկաստանումՀունաստանում և շատ այլ երկրներում։ Հին աշխարհի մածագույն մտածող Արիստոտելը գրել է «Ֆիզիկա» գիրքը, որտեղ նա հավաքել է այն ամենը ինչ մարդկանց հայտնի է եղել բնության երևույթների մասին։ Հետագայում մարդկանց զարգացման հետ ֆիզիկայից առաջացան առանձին գիտություններ` աստղագիտությունըերկրաբանությունըօդերևութաբանությունըկենսաբանությունը և քիմիան։ Ֆիզիկան ուսումնասիրում է ջերմային, լուսային, ատոմային երևույթները, որոնք կոչվում են ֆիզիկական գիտություններ։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...