Monday, September 25, 2017

Ֆիզիկա

1.քննարկել  ինչ է բնությունը

Բնությունը այն ամենի ամբողջությունն է, ինչը շրջապատում է մարդուն։

2.ինչ ես հասկանում բնության երևույթ ասելով

Բնության մեջ տեղի ունեցող փոփոխություններն անվանում են բնության երևույթներ։

3.բերել ֆիզիկական երևութների օրինակներ

ջերմային, բուսային


4. Թվարկել ֆիզիկական երևութների տեսակները:
Ֆիզիկական երևութների տեսակներն են` մեխանիկական, ատոմային, էլեկտրական, մագնիսային, լուսային և միջուկային երևույթները, որոնք կոչվում են ֆիզիկական երևույթներ:
5. Ինչ է նշանակում «ֆիզիկա» բառը:
Ֆիզիկա բառն առաջացել է հունարեն` ֆյուզիս բառից, որը նշանակում է բնություն:
6. Ինչ է ուսումնասիրում ֆիզիկան:
Ֆիզիկան ուսումնասիրում է ֆիզիկական երևույթներ:
7. Ինչ է ֆիզիկական մարմինը (բերեք օրինակներ):
Մեզ շրջապատող բոլոր առարկաները ֆիզիկական մարմիններ են: Օրինակ` սեղանը, գրիչը, աթոռը, համակարգիչը, հեռախոսը և այլն…
8. Ինչ է նյութը (բերեք օրինակներ):
Այն ինչից բաղկացած է ֆիզիկական մարմինը, կոչվում է նյութ: Օրինակ` մետաղ, պղինձ, երկաթ, փայտ, ջուր։
9. Ինչ է մատերիան:
Այն ամենը, ինչ գոյություն ունի տիեզերքում կոչվում է մատերիա:
10. Որն է ֆիզիկայի հիմնական խնդիրը:

Ուսումնասիրել շրջակա աշխարհը և բացատրել այնտեղ տեղի ունեցած երևույթները:

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...