Thursday, November 23, 2017

Երրորդ գլուխ

Երրորդ գլուխ, առաջադրանքներ.
  • Բացատրիր բառերը բառարանի օգնությամբ. սողոսկել, սլանալ, նպաստել, սևեռուն, հեգնաբար, կկոցել, խարդախ, խոժոռել, չարախնդալ, վհատվել, պատկառելի, անախորժություն, համակրելի, նվաճել, ջանք, ստանձնել, ժլատ, չարաբաստիկ:
սողոսկել-Ներս սահել՝ թափանցել
սլանալ- սրընթաց վազել
նպաստել-որևէ կարգի օգնություն մատուցել
սևեռուն-Սևեռված
հեգնաբար-Հեգնական կերպով, հեգնելով
կկոցել- Կոպերը կուչ ածել, աչքերը պռստել, աչքերը կիսախուփ անել
խարդախ-Նենգ, խաբեբա
խոժոռել-Հայացքը՝ դեմքը՝ աչքերը խոժոռ դարձնել
չարախնդալ-Ուրիշի դժբախտությունից ուրախանալ՝ խնդալ
վհատվել-Հուսահատվել, հույսը կորցնել, հուսալքվել
պատկառելի- Պատկառելու արժանի, պատկառանք ներշնչող
անախորժություն-Անախորժ արարք՝ դեպք ևն
համակրելի-Համակրանքի արժանի, համակրանք հարուցող
նվաճել- Ռազմական ուժով տիրել՝ տիրապետել, բռնությամբ տիրել, զավթել
ջանք-Որևէ բանի համար անհրաժեշտ մտավոր, ֆիզիկական ու հոգեկան լարում, ճիգ
ստանձնել-Հանձն առնել, որևէ պարտականություն՝ գործ՝ հանձնարարություն ևն իր վրա վերցնել
ժլատ-Ագահաբար խնայող
չարաբաստիկ- չար՝ վատ բախտի հանդիպած

  • Նեղ նրբանցքներում, որտեղ մեծահասակները ստիպված են կամա թե ակամա հաշվել յուրաքանչյուր կոպեկը, երեխաները վաղ են սկսում  լուրջ վերաբերվել դրամին: — Մեծերի պահվածքը քե՞զ ինչին է ստիպում լուրջ վերաբերվել: Պատմիր այդ մասին:
Լավ պահվածքով մեծերը միշտ էլ աչքի են ընկնում և հնարավոր չէ, որ չսովորես նրանց պահվածքը։

  • Այդպես չի լինում, որ մարդու բախտը միշտ բերի: — Բոլորս էլ գիտենք այդ մասին, իսկ ժողովրդական իմաստությունը ասացվածքներ ունի այս մտքի վերաբերյալ. գտիր դրանք և հավաքիր:
Պապը ամեն անգամ փլավ չի ուտի:
Առուն թռի նոր հոպ ասա:

  • Նա նորից սկսեց հաճախ ծիծաղել իր նախկին մանկական ծիծաղով … — Ինչպե՞ս էր փոխում ծիծաղը Թիմի կյանքը: Ընդունու՞մ ես ծիծաղի զորությունը. ինչու՞մ է այն կայանում:
Նա ամեն անգամ մտածում էր, որ իր հայրն իր հետ է և ծիծաղում էր ու բարձրացնում բոլորի տրամադրությունը։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...