Monday, February 19, 2018

Մայրենի լեզվի օրեր

Մուշի բարբառ — Հատոր Ժ

Վարդ ու բլբուլ


Կար-չկար մի տղա և մի աղջիկ կար։ Տղան նման էր լուսնյակի շողին, աղջիկը նման էր երկնքի ցողին։ Տղան ու աղջիկը տեսնում են իրար և սիրահարվում։ Աղջիկն ամոթից դառնում է վարդ, տղան ամոթից դառնում է բլբուլ․

- Ի՛մ սեր, բացվի՛ր, շուտ բացվիր, տեսնեմ քո երեսը նոր մեռնեմ։ 
Տղան շատ է սպասում, սրտի մեջ՝ փուշ, հոգու մեջ՝ վուշ, փակում է աչքերն ու քնում, էլ չի տեսնում աղջկան։ 
Ասում են, որ մինչև հիմա բլբուլը չի կարողանում տեսնել՝ վարդը երբ կբացվի, և հոնգուր-հոնգուր լաց է լինում վարդի թփին։

Վասպուրականի բարբառ — Հատոր ԺԴ


Լաց և խնդում


Լինում է մի ծեր, աղքատ պապիկ։ Երեկոյան գնում է մի տուն, դուռը ծեծում է և ասում․

- Էս գիշեր ինձ տեղ տվեք ձեր տանը։ 
Դուռը փակում են, պապիկին տանում են ներս։ Նստեցնում են թախտի վրա։ Պապիկը տեսնում է, որ իրենք հաց են ուտում և իրեն չեն տալիս։ Կերակուրը դնում են թոնիրի մեջ, պահում են։ Իրենց ոսկին ու արծաթը պահում են, քուռակն էլ կապում են փայտին։ Գալիս են ու պապիկին ասում․
- Պապի՛կ, մի հեքիաթ պատմիր։
Նա էլ ասում է․
-Հեքիաթ, հեքիաթ պապս է,
Ջաշտան քուռակը տակս է,
Թորվան մեջին փորս է,
Ական մեջին քյամակս է,
Իրիկվա՝ ծաղրս է,
Առավոտվա՝ լացս է։

Պապն ասում է, նրանք ծիծաղում են։ Առավոտյան զարթնում են և տեսնում են, որ իրենց տանը ոչ մի բան չի մնացել։ Ո՛չ, թորվանի մեջի հաց ու պանիրը, ո՛չ արծաթ ոսկին, ո՛չ էլ քուռակը։ Էս աղքատ պապիկը գիշերով տան եղածը ժողովել տարել է։ Տնեցիք նստում են, իրենց հալի վրա կուշտ լացում են։ Պապիկը, որ գնաց դեռ շատ կգնա։

Այրարատի բարբառ-Հատոր Գ




Փըփըք, Բըփըք, Ֆըլըք


Երեք եղբայր են լինում ՝ Փըփըք, Բըփըք, Ֆըլըք։ Իրենք էլ իմաստուն են լինում։ Նրանք մի ջորի ունեին։ Մի անգամ գողերը եկան տարան։ Նրանք իմացան ով է տարել և գնացին ուզեիցին իրենց ջորին։ Գողը ասաց․
- Ես մի բան կդնեմ ձեռքիս վրա, թե իմացաք ինչ կա, կտամ ձեր ջորին։ 
Նա մի աման հարիսա շորի մեջ փաթաթեց և հարցրեց նրանք․
- Ի՞նչ է սա։
Մի եղբայրն ասաց․
- Դա ցորեն է։
Մյուսն էլ ասաց,
- Ցորեն է, բայց մարդու ձեռքով է ծեծված։
Երրորդն էլ ասաց․
- Ցորեն է, բայց մարդու ձեռքով է ծեծված։ Հարիսա է ու շորի մեջ փաթաթված։
Գողը զարմացավ, թե նրանք ինչպես գտան։ Նրանց ջորին իրենց տվեց ու ճանապարհեց։

Տուրուբերան հարք-Կարիբ խալիվոր


Արցախի բարբառ — Իմաստուննին
Կար, չկար երեք եղբայր են լինում: Նրանք ունեին մի եզ: Մի օր նրանց եզը գողանում են: Նրանք գնում են փնտրելու: Մեծ եղբայրը ասում է.
-Եզին գողացողի անունը Մուսա է:
Միջնեկ եղբայրն ասում է.
-Անունը Մուսա է, համ էլ բոյը կարճ է:
Փոքր եղբայրն ասում է.
-Բոյը կարճ է, համ էլ ճաղատ է:
Էդպես երեք եղբայր գնում են փնտերելու եզ գողացողին: Կողքի գյուղով անցնելիս տեսնում են մի մարդ անունը Մուսա, բոյը կարճ և ճաղատ: Այդ մարդուն տանում են հարկադրի ներկայացուցչի մոտ:
Ներկայացուցիչը ասում է.
-Ինչու եք եկել:
Մեծ եղբայրը ասում է.
-Այս մարդը մեր եզին գողացել է, թող տա:
Ներկայացուցիչը ասում է.
-Բա որտեղից գիտեք, որ գողացել է:
Մեծ եղբայրը ասում է.
-Մենք իմաստուն ենք:
Ներկայացուցիչը ասում է.
-Դե դուք դուրս եկեք:
Ներկայացուցիչը բերում է և դոշակի տակ մի սերկևիլ դնում: Եղբայրների կանչում է և ասում.
-Եթե ասեք, թե ինչ կա դոշակի տակ ես Ձեր եզը կվերցնեմ և կտամ Ձեզ:
Մեծ եղբայրը ասում է.
-Կլոր բան կա:
Միջնեկ եղբայրը ասում է.
-Այո, ճիշտ է, կլոր բան է:
Փոքրիկ եղբայրը ասում է.
-Ճիշտ է, կլոր սերկևիլ է:
Այդպես ներկայացուցիչը հավատում է, որ նրանք իմաստուն են և այդ մարդուն ասում է.
-Այս մարդկանց եզը գնա և բեր:

Իտալական հեքիաթ

Պապիկը, որը չէր կարողանում հեքիաթ պատմել


Ճապոնական հեքիաթներ


Արտասովոր դատ


Հնդկական հեքիաթներ


Երախտամոռ առյուծը


Յոթ աստղեր


Եզը, որ կատարեց իր խոստումը

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...